Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԶԻՆԴԱՏԱԽԱԶԻՆ

Հոկտեմբեր 10,2001 00:00 Share

ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԶԻՆԴԱՏԱԽԱԶԻՆ 06.11.2001թ. մի շարք թերթերում՝ «Առավոտ», «Ժամանակ», «Հայոց աշխարհ», տպագրվեց հայտարարություն՝ «Պատասխանում է ՀՀ զինդատախազը» վերնագրով, որտեղ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանը ասում է, որ որոշ «քաղաքական գործիչներ» կամ դրանց թեկնածուներ, «Հոկտեմբերի 27»-ի դատաքննությանը զուգընթաց, ինչ-ինչ ուժերի եւ անձանց ծառայություններ մատուցելու մոլուցքով տարված, հրահրում են զինվորասպան դատապարտյալների ծնողներին ու հարազատներին, ստորագրահավաքներ ու բողոքների հոսք կազմակերպում ՀՀ զինվորական դատախազի դեմ, անհիմն պահանջում նրա հրաժարականը»։ Պարոն զինդատախազ 1. Մենք՝ զինծառայողների (խոշտանգված) ծնողներս, ոչ մի ձեւով չենք կապում «27»-ի դեպքերին առնչվող քաղաքական խաղերը մեր որդիների հետ։ 2. Ձեր դեմ բողոքող շատ ծնողներ այսօր դեռեւս չունեն անգամ դատարանի վճիռ, որ իրենց որդիները մարդասպան են։ Այդ դուք եք ամեն ինչ անում, որպեսզի նրանց մարդասպան դարձնեք։ 3. Ձեր կողմից մեր որդիներին մարդասպանության մեջ մեղադրելը արդեն իսկ հանցագործություն է ձեր կողմից, քանի որ ձեր քննիչները այդ ցուցմունքները կորզել են խոշտանգումների միջոցով, որը եւ հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնաժողովը; 4. Եթե դուք կաշկանդվածություն ունեք զորամասերից եւ ամեն ինչ անում եք փրկելու զորամասերում ինչ-ինչ ճանապարհներով խցկված թափթփուկների, ապա դա չի նշանակում, որ մեր որդիները հանցագործներ են։ Մենք ձեր դեմ պայքարելու ենք մինչեւ վերջ՝ մեր որդիների ճշմարտության համար, որը մեզ թույլատրում է ՀՀ Սահմանադրությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031