Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՎԵՐ՝ ԻՆՔՍ ԻՆՁ»

Հոկտեմբեր 10,2001 00:00

«ՆՎԵՐ՝ ԻՆՔՍ ԻՆՁ» «Կնոջ մարմնի քնքուշ ու նուրբ պլաստիկան է ինձ ոգեշնչում ստեղծելու նորանոր քանդակներ»։ Այս մասին լրագրողներին հայտնեց քանդակագործ Հրանտ Հովսեփյանը իր 60-ամյակին նվիրված, Նկարիչների միությունում տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ, որտեղ ներկայացված էին նրա վերջին 5 տարվա շուրջ 60 աշխատանքները։ Քանդակները պատկերում էին կնոջ նրբագեղ մարմինը տարբեր հոգեվիճակներում։ Քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանը նշեց, որ Հրանտ Հովսեփյանը երբեք չի տարբերակում նյութը եւ կարող է ստեղծագործել ցանկացած նյութով՝ լինի դա բրոնզ, մարմար կամ էլ մի ուրիշ բան։ Պրն Իսկանդարյանը քանդակագործին անվանեց «կանանց վարսահարդար»։ Այս ցուցահանդեսը Հրանտ Հովսեփյանի առաջին անհատական ցուցահանդեսն էր, սակայն՝ ոչ վերջինը։ Նա խոստացավ, որ այսուհետեւ նմանատիպ ցուցահանդեսներ կկազմակերպի յուրաքանչյուր 5 տարին մեկ։ Հրանտ Հովսեփյանը մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների եւ վերջերս իր քանդակները ներկայացրել է Չինաստանում կայացած Քանդակի միջազգային սիմպոզիումին։ Այս ցուցահանդեսը 60-ականների արվեստագետների հանդիպման առիթ էր դարձել. քանդակագործին շնորհավորելու էին եկել բազմաթիվ տաղանդաշատ գեղանկարիչներ եւ քանդակագործներ։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել