Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի

Հոկտեմբեր 17,2001 00:00

ՆԻԿԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ 75 ՏԱՐԵԿԱՆ Է Հոկտեմբերի 12-ին լրացավ համաշխարհային ֆուտբոլի ամենավառ անուններից մեկի՝ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 75-ամյակը։ Նիկիտա Սիմոնյանը խորհրդային ֆուտբոլի քայլող լեգենդներից է։ Որպես ֆուտբոլիստ, կենտրոնական հարձակվող, նա առայսօր մնում է անգերազանցելի։ Խաղադաշտում Ն. Սիմոնյանն աչքի է ընկել արագաշարժությամբ, գերազանց տեխնիկայով, դիրքի նուրբ զգացողությամբ, տիրապետել է երկու ոտքով հուժկու եւ նշանառու հարվածների։ Նրան հիմա էլ համարում են կոռեկտության, մրցակցի հանդեպ ունեցած ասպետական վերաբերմունքի դրսեւորման չափանիշ։ Ֆուտբոլիստ Սիմոնյանը չորս անգամ (1952, 1953, 1956, 1958թթ.) նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը, երկու անգամ (1954, 1955) եղել է արծաթե, նույնքան անգամ էլ (1949, 1957) բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի չեմպիոնն է։ ԽՍՀՄ կրկնակի գավաթակիր է (1950, 1958)։ Նա նաեւ Մոսկվայի «Սպարտակի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է (133 գոլ), 1949 (26 գոլ), 1950 (34) եւ 1953 (14) թվականների ԽՍՀՄ առաջնությունների լավագույն ռմբարկուն։ 1956թ. Սիմոնյանը ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի չեմպիոնն: ԽՍՀՄ է առաջնություններում անցկացրել է 285 հանդիպում եւ խփել է 142 գոլ։ 1954-58թթ. եղել է ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ եւ ավագ, հանդես է եկել 20 խաղում եւ դարձել 10 գոլի հեղինակ։ 1956թ. Մելբուռնում օծվել է օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի 1958թ. առաջնության մասնակից է (Շվեդիայում)։ Որպես մարզիչ, Նիկիտա Սիմոնյանը 1960-65 եւ 1967-72թթ. գլխավորել է Մոսկվայի «Սպարտակը», 1973-74, 1984-85թթ. եղել է Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչը, 1980-81թթ. ղեկավարել է Օդեսայի «Չերնոմորեցը»։ Նրան 1977-79թթ. վստահել են ԽՍՀՄ ազգային հավաքականի ղեկը, 1986-90թթ. եղել է հավաքական թիմի պետը։ Նիկիտա Սիմոնյանը բազմաթիվ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ԽՍՀՄ սպորտկոմիտեում, ֆուտբոլի ֆեդերացիայում։ Նա սպորտի վաստակավոր վարպետ է (1954թ.), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1970)։ Նրա ղեկավարությամբ «Սպարտակը» եւ «Արարատը» դարձել են ԽՍՀՄ չեմպիոն, առաջինը՝ 1962 եւ 1969, երկրորդը՝ 1973թ.։ Նույն թիմերը Սիմոնյանի օրոք նվաճել են ԽՍՀՄ գավաթը. «Սպարտակը»՝ 1963, 1965, 1971, «Արարատը»՝ 1973 թվականին։ Նիկիտա Սիմոնյանի վաստակն արժանվույն է գնահատվել։ Նրան բազմիցս շնորհվել են պետական, կառավարական ու միջազգային բարձր պարգեւներ, շքանշաններ ու մեդալներ։ «Առավոտը» եւս շնորհավորում է Նիկիտա Սիմոնյանին։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել