Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ՆՈՐՔ- ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Մայիս 16,2002 00:00

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ՆՈՐՔ- ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱԺ պատգամավոր Արամայիս Ալոյանը, մոռանալով իր պատգամավորական անփառունակ անցյալը, սատար չկանգնելով իր ընտրողների որեւէ հոգսին ու խնդրանքին, այժմ էլ քնել ու երազ է տեսել՝ ինչո՞ւ իրենով չանել Երեւանի բարձունքում սփռված Նորք-Մարաշ համայնքի թաղապետարանը։ Երազը պետք էր իրականություն դարձնել եւ ահա 2002 թ. ապրիլ ամսից, ժամկետից շուտ, ծավալեց իր ընտրաբաղձ արշավը։ Այստեղ ի՞նչն էր ոգեւորել պրն Ալոյանին, որ նա չկասկածեր իր հնարավորություններին եւ ուժին։ Գուցե այն, որ բարձրաձայն լսել ու չի՞ արձագանքել իր ընտրողներին ձայնին ու բողոքին… Ամեն դեպքում, նա որոշել ու գործի է դրել իր փորձառու մեթոդը, ինչպես մոլորեցնել ու համոզել թաղի բնակիչներին։ Այս անգամ կրկնելով նախկինը, մի քիչ էլ օգտագործելով իր ամպագոռգոռ դիրքը, իբրեւ անձեռնմխելի անձ, ավելացրեց ահաբեկման մեթոդը։ Այս տխուր ու անբարո փաստը նա մայիսի 10-ին գործով ապացուցեց, երբ հանդիպեց իր պատգամավորության թեկնածու եղած ժամանակ հիմնական կազմակերպող եւ վստահված անձ հանդիսացած Լեւոն Խանզադյանին։ Վերջինս հանդիմանեց, թե ինչո՞ւ է տեղական ընտրությունների հետ կապված խախտում թաղի խաղաղ մթնոլորտը եւ բնակիչներին հանում իրար դեմ։ Այստեղ է, որ ապերախտ Ալոյանը ուզեցավ «արժանի» հատուցում պարգեւել իր ընտրարշավի հիմնական գործերը կազմակերպող, նվիրյալ Լեւոն Խանզադյանին։ Տաք խոսակցություն վարելուց հետո, Ալոյանը դիմում է սառը սպառնալիքի։ Վախեցնելու, թե անձին վնաս հասցնելու նպատակով, կտրուկ շարժումներով՝ մերկացնում ու լիցքավորում է ատրճանակը եւ ուղղում Լեւոն Խանզադյանի վրա։ Իսկ երբ Լեւոնը պատասխան սպառնալիք է ցուցաբերում՝ օդ կրակելով, Ալոյանը դիմում է փախուստի։ ԵՎՍ ՄԵԿԻՆ Չորեքշաբթի վաղ առավոտյան ԱԺՄ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Վահան Թումասյանը, իր խոսքերով, «հրավիրվել» է Գյումրիի ներքին գործերի թիվ 3 բաժանմունք՝ երեկ Երեւանում կայացած հանրահավաքի ու երթի կազմակերպմանը մասնակցելու համար: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031