Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՄԲԱՐԱԿՆ ԷԼ ԵՆ ՄՈՌԱՑԵԼ

Սեպտեմբեր 13,2002 00:00

ՃԱՄԲԱՐԱԿՆ ԷԼ ԵՆ ՄՈՌԱՑԵԼ Օրերս Ճամբարակ քաղաքում տեղի ունեցավ Կրասնոսելսկի պաշտպանության ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված միջոցառումը։ Այն կազմակերպել էր Ճամբարակի քաղաքապետարանը։ Ներկա էին շրջանի համար օրհասական պայքարի դուրս եկած ե՛ւ տեղաբնակները, ե՛ւ Հայաստանի տարբեր շրջաններից զորավիգ եղած ջոկատների հրամանատարներ եւ անդամներ, մարզպետարանի ներկայացուցիչներ, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներ։ Միջոցառման հիմնական նպատակն էր մեծարել բոլոր նահատակներին եւ 10-ամյա հեռավորությունից մխիթարել զոհված տղաների ընտանիքներին։ Բայց իր վրդովմունքը չկարողացավ զսպել զոհվածի մայր Զ. Ոսկանյանը, որ այդ օրը գոնե մարզպետ Վ. Հակոբյանը չէր բարեհաճել ներկա գտնվել։ Միջոցառումը, որ անցավ բարձր մակարդակով, ավելի շատ վրդովվեցրեց ինձ, քան հուզեց ներկաներին, քանի որ այդ հերոսական հողի վրա, որ ապրում է Հայաստանի արեւելյան սահմանը պահող, 80 զոհ տված, հայրենիքը չլքող մի ժողովուրդ, կարծես լրիվ մատնված է անուշադրության։ Եթե Սեւանա լիճը երիզող մայրուղին լցված է ճանապարհաշինության եռուզեռով, այսինքն, մինչեւ Սեւանի հանգստագոտիները ճանապարհները ասֆալտապատվում են, իսկ դրանից հետո շարունակվող ճանապարհները՝ կարկատված են։ Ստացվում է, որ այդ ճանապարհը բարենորոգվում է մի քանի խումբ մարդկանց համար, իսկ դեպի Ճամբարակ թեքվող ճանապարհը, ուր ավարտվում են լողափի քոթեջները, մատնված են անտերության։ Միջոցառման մասին առավել մանրամասն՝ «Առավոտի» առաջիկա համարներից մեկում։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել