Լրահոս
Օրվա լրահոսը

50 տարին չոքեց դուռը

Նոյեմբեր 07,2002 00:00

50 տարին չոքեց դուռը Նոյեմբերի 7-ին, ժամը 7-ին «Առաջին հարկ» արվեստի սրահում բախտ կունենաք ձեր աչքերով տեսնելու եւ շնորհավորելու Գրիգոր Խաչատրյանին, որի երջանիկ ժամանակակիցներն ենք, թեպետ ոչ բոլորս ենք գիտակցում։ 2002 թ. Մամուլի տեսության համար «Գրիգոր Խաչատրյան» մրցանակին է արժանացել Աննա Իսրայելյանը։ Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ մեկ այլ մրցանակակրի՝ Վարդան Ջալոյանի հոդվածից «Գրիգոր Խաչատրյան» երեւույթի եւ նրա անվան մրցանակի մասին։ «Գրիգոր Խաչատրյան» մրցանակը օժտված է յուրօրինակ պարադոքսով. մրցանակը եւ նրա անվանումը նույնական են։ Ինչպես մրցանակի հիմնադիր, անվանակիր եւ մրցանակը մի դեմքով նույնացնող Գրիգոր Խաչատրյանն է պնդում. «Դուք մարդիկ չեք։ Դուք Գրիգոր Խաչատրյանի ժամանակակիցներն եք» կամ «Ես մարդ չեմ, ես Գրիգոր Խաչատրյանն եմ»։ Իսկ դա նշանակում է, որ Գրիգոր Խաչատրյանը մարդկային էակ չէ, էակ չէ ընդհանրապես, աս իդեալ է։ Իդեալի հայտնության պահը էպիֆանիայի պահն է։ Դա էակից մուսա դառնալու պահն է. ժամանակաշրջանները անվանակոչվում են այն մարդկանց անունով, որոնք ոգեկոչում են այդ դարաշրջանը, որոնց ոգին մուսա է դառնում։ Խորհրդային տոտալիտար հասարակարգը մրցանակ տալով արվեստագետին, շոյում էր նրա ինքնասիրությունը, բայց նույն պահին իշխանությունները դավադրաբար խլում էին նրանից։ Մրցանակը խորհրդային հասարակարգում սոսկ նշանակում էր, որ «սովետական ժողովուրդը» եւ Կոմունիստական կուսակցությունը գնահատում են արվեստագետի արվեստը։ Մրցանակ տալով ընդգծվում էր, որ իրական մրցանակակիրը կուսակցությունը եւ ժողովուրդն էին։ Այն նարցիսական ինքնասիրահարվածության ակտ էր, որը ինտենսիֆիկացնում էր այդ ատյանների ինքնահիացումը: Արվեստագետը այս ծեսում լոկ երկրորդական դերակատար էր։ Խորհրդային կարգերի տապալումը ինքնին ինքնաքննադատական արարք էր։ Այլեւս անիմաստ էին ինքնասիրահարվածության թատերական ցույցերը, մրցանակները դարձան առավել անիմաստ։ Խորհրդային սոցիալական ծեսի ծաղրումը «Գրիգոր Խաչատրյան՝ մրցանակ»172ի համար կարեւոր, բայց լոկ մասնակի տարր է։ Մյուս, ոչ պակաս կարեւոր եւ շարունակական նշանակությունը մրցանակի ծեսի միջոցով արվեստագետի անձնական նարցիսիզմի վերհանումն է։ Մրցանակ ստանալը արվեստագետի համար նշանակում է, որ ինքը մոտեցել կամ արդեն նույնացել է իր իդեալ-Եսի հետ, որը հաստատում են Ուրիշները։ Դա կարեւոր պահ է, քանզի ստեղծագործելիս նա ձգտում է հմայել իր իդեալ-Եսին, մշտապես անհանգստացած է իդեալ172Եսի կողմից իրեն տրվող գնահատականով, նպատակ ունենալով նրա հետ կազմել ներդաշնակ միություն։ Գրիգոր Խաչատրյանը այդ լուրջ սիրավեպը վերածում է ֆարսի, գրավելով իդեալ172Եսի տեղը։ Դա սթափեցնող ծաղրանմանում է, որը ստիպում է վերանայել իդեալի պատկերացումը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել