Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցությունը օգոստոսին տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարժում է սկսելու

Մայիս 01,2024 15:51

«Նոր ուժ» կուսակցությունը օգոստոս ամսին պատրաստվում է տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարժում սկսել: Այս մասին այսօր՝ «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի նախկին քաղաքապետ, կուսակցության նախագահ Հայկ Մարությանը:

Նա ասաց, որ 2013-ին, երբ տրանսպորտի թանկացման դեմ շարժումը սկսվեց, բազմաթիվ մարդիկ էին մասնակցում, յուրաքանչյուրն իր անելիքն արեց, ու դա ստացվեց․ «Ստացվեց, որովհետեւ բոլոր երեւանցիները համախմբվեցին այդ գաղափարի շուրջ, անգամ այն իշխանության օրոք, որտեղ շատ դժվար էր մի որոշում չեղարկել, որը իշխանությունը հստակ արել էր»:

Հայկ Մարությանի խոսքով՝ եթե օգոստոսին երեւանցիները բոլորը միանան, եթե համաձայն լինեն, այն կոնսենսուսը, որը ձեւավորվել էր քաղաքացիների եւ քաղաքային իշխանությունների միջեւ, ըստ որի՝ մեկ տոմսի արժեքը 100 դրամ է եւ այդ սկզբունքը խախտվել է, եւ դա անընդունելի է, ապա իշխանությունը չի կարողանա թանկացնել․ «Մենք այդ պրոցեսն այնպես կտանենք, որ իշխանությունը չի կարողանալու բարձրացնել տոմսի արժեքը։ Բայց եթե ժողովուրդը հաշտ է այդ որոշման հետ, եթե ասում է՝ նորմալ է, դե հիմա մի քիչ թանկացել է, ինչ անենք, այդ դեպքում ինչ ուզում ես արա՝ ոչինչ չի լինի»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031