Լրահոս
Օրվա լրահոսը

Ի կատարումն «Առավոտի» եւ Կենտրոնական բանկի ապրիլի 1172ին կնքված հաշտության համաձայնագրի առաջին կետի,

Ապրիլ 04,2003 00:00

Ի կատարումն «Առավոտի» եւ Կենտրոնական բանկի ապրիլի 1172ին կնքված հաշտության համաձայնագրի առաջին կետի, տպագրում ենք հետեւյալ հերքումը Տեղեկացնում ենք մեր ընթերցողներին, որ «Առավոտն» իր 21.01.2003թ. եւ 11.02.2003թ. թիվ 10/1900/ եւ 25/1915/ համարներում հրապարակել է հոդվածներ, որոնցում տեղ են գտել որոշ չստուգված եւ (կամ) կեղծ տեղեկություններ, ինչի կապակցությամբ «Առավոտ» օրաթերթի կողմից տպագրվում է սույն հերքումը։ Մասնավորապես. 1. «Առավոտ» օրաթերթի 21.01.03թ. համարում «Ինչ արժե վարչության պետի պաշտոնը ԿԲ-ում» վերնագրված հողվածը (հեղինակ՝ Արմինե Ուդումյան) հիմնված չէ որեւէ հավաստի տեղեկությունների վրա, թե իբր ՀՀ Կենտրոնական բանկում վարչության պետի պաշտոնը վաճառքի, այն է՝ կաշառք վերցնելու, առարկա է։ Հոդվածում չի պարունակվում որեւէ անձի հայտարարություն այն մասին, թե նա իբր կաշառք է տվել ՀՀ ԿԲ նախագահին կամ ՀՀ ԿԲ նախագահի կողմից կաշառք վերցնելու վկա է եղել։ Հոդվածում պարունակվող հայտարարության կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության կողմից քննվող քրեական գործի նյութերով կատարվել են ուսումնասիրություններ եւ այլ քննչական գործողություններ, հայտարարության մեջ պարունակվող հանգամանքները ճանաչվել են անհիմն եւ կայացվել է որոշում՝ քրեական հետապնդում չիրականացնելու եւ վարույթի մասը կարճելու վերաբերյալ։ 2. Նույն նյութին նվիրված 11.02.03թ. օրաթերթում «Ի գիտություն անկաշառ պաշտոնյաների» հոդվածում (հեղինակ՝ Արմեն Խաչատրյան) ՀՀ ԿԲ նախագահ պարոն Տիգրան Սարգսյանին հասցեագրված «Ձեզ վերաբերող, կաշառք վերցնելու մասին հայտարարությունը պարունակող հոդվածը …» արտահայտությունը նույնպես իրականությանը չի համապատասխանում եւ կեղծ է, քանի որ ՀՀ ԿԲ նախագահի կողմից կաշառք վերցնելու մասին հայտարարություն պարունակող հոդված երբեւէ չի հրապարակվել եւ եթե նախորդ հրապարակումներից կարող էր նման տպավորություն ստեղծվել՝ վնաս հասցնելով ՀՀ ԿԲ գործարար համբավին եւ ստվեր գցելով վերջինի պաշտոնատար անձանց վրա, ապա այն անհիմն է։ Այնուհետեւ. 3. որպես չստուգված՝ հերքվում են 11.02.03թ. օրաթերթում հրապարակված այն տեղեկությունները, թե իբր «ՀՀ ԿԲ վերահսկողության վարչության նախկին պետ Արտաշես Դավթյանը, … մինչեւ վերջերս՝ աշխատանքից ազատվելուց հետո էլ, օգտվում էր ԿԲ-ի ծառայողական մեքենայի ծառայություններից», 4. որպես չստուգված՝ հերքվում են 11.02.03թ. օրաթերթում հրապարակված այն տեղեկությունները, թե իբր «ՀՀ ԿԲ-ն մինչեւ 2002թ. անընդհատ «ուսումնասիրել» է այդ («Կրեդիտ172Սերվիս») բանկը եւ ոչինչ չէր գտնում…»։ Հայտնվում է, որ ՀՀ ԿԲ-ն մինչեւ 200017201թթ. իրականացրել է հիշյալ բանկի մեկ համալիր եւ բազմաթիվ նպատակային եւ փաստաթղթային վերստուգումներ՝ հայտնաբերելով խախտումներ եւ կիրառելով համապատասխան պատժամիջոցներ, 5. որպես չստուգված՝ հերքվում են 11.02.03թ. օրաթերթում հրապարակված այն ակնարկները, թե իբր 199717299թթ. ՀՀ ԿԲ-ից գումարներ են «դուրս եկել» «Կրեդիտ-Սերվիս» բանկի օգտին անօրինական «պտույտներ գործելու» նպատակով։ ՀՀ ԿԲ-ի կողմից միջոցները տրամադրվում են բացառապես օրենքի շրջանակներում եւ դրանց հետագա անօրինական շրջանառության ակնարկները զուրկ են որեւէ հիմքերից։ Այսպիսով, «Առավոտ» օրաթերթի խմբագրությունը, հերքելով հիշյալ տեղեկությունները՝ ՀՀ կենտրոնական բանկի գործարար համբավին պատճառված վնասը վերականգնելու նպատակով, հայցում է վերջինի եւ ընթերցողի ներողամտությունը՝ չստուգված տեղեկություններ հրապարակելու համար եւ կրկին անգամ պարտավորվում է այսուհետեւ խուսափել ՀՀ ԿԲ եւ դրա պաշտոնատար անձանց մասին չստուգված տեղեկություններով նյութերի հրապարակումից։ «Առավոտ» օրաթերթի խմբագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել