Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԴԺԳՈՀՈՂՆԵՐԸ ՑՈՒՑԱԿԻՑ ՇՈՒՏ ԵԿԱՆ

Սեպտեմբեր 17,2003 00:00

ԴԺԳՈՀՈՂՆԵՐԸ ՑՈՒՑԱԿԻՑ ՇՈՒՏ ԵԿԱՆ Արդեն հայտնի է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երկարատեւ բանակցություններից հետո համաձայնել է կատարել կառավարության թիվ 1935-Ն որոշումը ու բնակարանների բաշխման մարզային հանձնաժողովին է ներկայացրել ցուցակների մի մասը: Սակայն ցուցակներից առաջ մարզպետարան են հասել քաղաքապետարանի բնակբաշխումից դժգոհող շահառուները: Շիրակի փոխմարզպետ, բնակարանների բաշխման մարզային հանձնաժողովի նախագահ Բորիս Ալեքսանովի հավաստմամբ, իրեն ուղղված դիմումների 90 տոկոսը դիմում -բողոքներ են, որոնց «ոչ իրավունք ունեն հավատալու, ոչ էլ՝ կասկածելու», քանի որ ձեռքի տակ նախապես բաշխված բնակարանների ցուցակները չունեն: «Այս պահին նմանատիպ գործերին ընթացք տալ չենք կարող, սակայն բաշխման ցուցակներն ունենալու դեպքում սահմանված կանոնակարգի համաձայն իրավունք ունենք ցանկացած շահառուի անձնական գործը վերցնել եւ ստուգել, ընդհուպ մինչեւ փաստաթղթերի օրինականությունը: Չարաշահումներ հայտնաբերելու դեպքում, պայմանավորվածության համաձայն, բնակարանի հատկացումը չեղյալ կհամարենք»,- հայտնեց փոխմարզպետը ու միաժամանակ հիշեցրեց, որ եղած բնակարանային հատկացումները դեռեւս շահառուների բնակարանատեր լինելու մասին չեն վկայում: Ի դեպ, քաղաքապետարանի կողմից նախնական բաշխման իսկությունը ստուգելու ու իրական տերերին պաշտոնապես ճանաչելուց զատ, այսօր գերխնդիր է նաեւ «Լինսի» հիմնադրամով 90 բնակարանների 4-րդ հարկերը չկառուցելը: Սակայն քաղաքապետը հապշտապ բաշխել է բնակարնները՝ Ժամանակից շուտ ուրախացնելով բնակիչներին: Նորակազմ հանձնաժողովի նախագահի բնութագրմամբ, երկրորդ անգամ բնակարան կորցնելը հավասար է երկրորդ երկրաշարժի: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել