Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԱՐԴԱՇԵՆԸ» ԲԱՑ Է, «ՆՈՒԲԱՐԱՇԵՆԸ»՝ ՓԱԿ

Սեպտեմբեր 26,2003 00:00

«ՎԱՐԴԱՇԵՆԸ» ԲԱՑ Է, «ՆՈՒԲԱՐԱՇԵՆԸ»՝ ՓԱԿ «Բժիշկներ առանց սահմանների» (ԲԱՍ) Ֆրանսիական առաքելության երեկ կազմակերպած խորհրդաժողովը հետաքրքիր բացահայտումների առիթ դարձավ: Մասնավորապես, պարզվում է, որ հատուկ կրթական հաստատություններում երեխաներին՝ իբրեւ պատժի ձեւ, հացից եւ բնական այլ կարիքներ հոգալուց զրկելը, նրանց գլուխներն իրար կամ պատին խփելը, մարմնավաճառության եւ գողության դրդելը կարելի է որակել իբրեւ այս ամենին «մութ ակնոցներով նայել»: Հենց այսպիսի տպավորություն էր ստացել ԲԱՍ-ի աշխատակիցների նման պատմություններից ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչ Նուրիջան Մանուկյանը: Ճիշտ է, պրն Մանուկյանն ասաց նաեւ, որ կիսում է կազմակերպության մտահոգությունը, ինչ-որ տեղ համամիտ է նրանց կողմից հատուկ կրթահամալիրներում նկատված բռնության դեպքերի առկայության կապակցությամբ: Երեխաների նկատմամբ բռնության դրսեւորումը վերջինս բացատրեց խորհրդային տարիներին կարգուկանոնի հաստատման միակ ձեւի՝ բռնության գոյությամբ, որը մեծերի նկատմամբ արտահայտվում էր Սիբիրի աքսորավայրերով: Պարզապես ֆրանսիացիները դրան սովոր չեն եղել եւ Վարդաշենի հատուկ կրթահամալիրում մինչեւ 1997 թ. կատարվածը «շատ մութ ակնոցով են տեսել»: Ն.Մանուկյանը հայտնեց եւ անցյալ շաբաթ «Առավոտն» էլ ԲԱՍ-ի Ֆրանսիական առաքելության ղեկավար Սամուել Անրիոնի խոսքերից արձանագրել էր, որ ԿԳ նախարարությունը անմասն չէ այդ կրթահամալիրում իրականացված փոփոխություններին: Սակայն փաստ է, որ «Վարդաշենն» այսօր բաց է եւ այնտեղ անհամեմատ նվազել են երեխաների նկատմամբ բռնությունների դեպքերը՝ հիմնականում ֆրանսիացիների շնորհիվ, այլապես նախարարությունը նույն կերպ կմտածեր նաեւ Նուբարաշենի նմանատիպ հաստատության մասին, որն ինչպես «անառիկ» եղել, այդպես էլ մնացել է: Եվ ժամանակին, ի դեպ, «Վարդաշենը» միակ հաստատությունն է եղել, ուր ներս մտնել միջազգային այս կազմակերպությանը՝ թույլ է տրվել: Այնպես որ, հուսանք, որ նախարարությունում «ցավում եւ ամաչում են» ոչ միայն «Վարդաշենի» անցյալի, այլեւ «Նուբարաշենի» ներկայի համար: Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930