Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖՖ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է

Օգոստոս 24,2005 00:00

ՀՖՖ
ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է Հայաստանի
ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանը ՀՖՖ մամուլի քարտուղարությանն է
տրամադրել Հայաստանի ազգային հավաքականի՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 22:00-ին, Վազգեն
Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Աշխարհի գավաթի որակավորման
փուլի Հայաստան-Հոլանդիա հանդիպման նախապատրաստության ժամանակացույցը: Հայաստանի
ազգային հավաքականի ֆուտբոլիստները հավաքի են հրավիրվել օգոստոսի 30-ին, «Անի» հյուրանոցում:
Առաջին նախապատրաստական մարզումը հավաքականը կանցկացնի օգոստոսի 30-ին, ժամը 19:00-ին:
Օգոստոսի 31-ին հավաքականը մարզումներ կանցկացնի ժամը 10:00-ին եւ 19:00-ին:Սեպտեմբերի
1-ին եւ սեպտեմբերի 2-ին հավաքականը մարզումները կանցկացնի ժամը 10:00-ին: Բոլոր
մարզումները Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի «Փյունիկ» ակումբի մարզաբազայում:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 11:45-ին, «Փյունիկ» ակումբի մարզաբազայում տեղի կունենա
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանի բրիֆինգը, որի ընթացքում
հավաքականի գլխավոր մարզիչը կներկայացնի նախապատրաստության ընթացքը եւ կպատասխանի
մեկ, երկու հարցի: Հայաստանի ազգային հավաքականի սեպտեմբերի 2-ի մարզումը
փակ է լինելու հասարակայնության եւ զանգվածային լրատվամիջոցների բոլոր ներկայացուցիչների
համար: Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Վան Բաստենը Նիդեռլանդների
ֆուտբոլի ասոցիացիայի մամուլի դեպարտամենտի միջոցով ՀՖՖ մամուլի քարտուղարությանն
է ներկայացրել Հոլանդիայի ազգային հավաքականի նախապատրաստության ժամանակացույցը:
Հոլանդիայի ազգային հավաքականը նույնպես հավաքի է հրավիրվել օգոստոսի 30-ին,
«Գրանդ հոթել Հուիս Տեր Դույնում»: Օգոստոսի 30-ին Հոլանդիայի ազգային հավաքականն
անցկացնելու է առաջին մարզումը: Մեկ մարզում հավաքականն անցկացնելու է նաեւ օգոստոսի
31-ին: Սեպտեմբերի 1-ին, առավոտյան մարզումից հետո, տեղական ժամանակով ժամը 15:00-ին,
«Գրանդ հոթել Հուիս Տեր Դույնում» մամուլի ասուլիս է տալու Հոլանդիայի ազգային հավաքականի
գլխավոր մարզիչ Մարկո Վան Բաստենը: Հոլանդիայի ազգային հավաքականը, պաշտոնական
պատվիրակությունը, հյուրերը եւ հավաքականի հովանավորները Երեւան կժամանեն սեպտեմբերի
2-ին՝ հատուկ չվերթով: Հոլանդիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականը հատուկ
չվերթով Երեւան կժամանի սեպտեմբերի 1-ին: Հոլանդիայի ազգային հավաքականը Երեւանում
կհանգրվանի «Գոլդեն փելաս» հյուրանոցում, իսկ երիտասարդական հավաքականը՝ «Մարիոթ
Արմենիա» հյուրանոցում: Հոլանդիայի երիտասարդական հավաքականը Երեւանում կմարզվի
«Հրազդան» մարզադաշտում, սեպտեմբերի 2-ին, ժամը 17:00-ից 18:30-ը: Հոլանդիայի
ազգային հավաքականը կմարզվի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում,
սեպտեմբերի 2-ին, ժամը 22:00-ից մինչեւ 23:30-ը: Հոլանդիայի ազգային եւ երիտասարդական
հավաքականների մարզումները բաց են հասարակայնության եւ զանգվածային լրատվամիջոցների
ներկայացուցիչների համար: Սեպտեմբերի 2-ին, ժամը 23:30-ին, Վազգեն Սարգսյանի
անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հոլանդիայի
ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Վան Բաստենի մամուլի ասուլիսը: Զանգվածային
լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը միայն ՀՖՖ-ի հավատարմագրերով: Հոլանդիայի
ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Վան Բաստենը Նիդեռլանդների ֆուտբոլի ասոցիացիայի
մամուլի դեպարտամենտի միջոցով ՀՖՖ մամուլի քարտուղարությանն է տրամադրել Հայաստան-Հոլանդիա
եւ Հոլանդիա-Անդորրա հանդիպումների նախապատրաստության համար հավաքի հրավիրված ֆուտբոլիստների
նախնական ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանը
Հայաստան-Հոլանդիա եւ Չեխիա-Հայաստան հանդիպումների նախապատրաստության համար օգոստոսի
30-ից հավաքի հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը կհրապարակի օգոստոսի 26-ին: Վազգեն
Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տնօրինությունը սկսել է սեպտեմբերի 3-ին,
ժամը 22:00-ին կայանալիք Հայաստան-Հոլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը: Տոմսերը
վաճառվում են մարզադաշտի տոմսարկղերում: Մարզադաշտի արեւմտյան տրիբունայի
տոմսերի արժեքն է 6000 դրամ, արեւելյան տրիբունայի տոմսերի արժեքը՝ 5000 դրամ, հյուսիսային
եւ հարավային տրիբունաների՝ 3000 դրամ: Հաշվի առնելով, որ մեծ
թվով մարզասերներ են հետաքրքրված Հայաստան-Հոլանդիա հանդիպումով, այդ թվում եւ Հոլանդիայից
Հայաստան ժամանող մեծ թվով մարզասերներ, մարզադաշտի տնօրինությունը տեղեկացնում է,
որ մուտքը մարզադաշտ բաց է լինելու խաղից երկու ժամ առաջ, ժամը 20:00-ից եւ խնդրում
է ֆուտբոլասերներին տոմսերը գնել նախապես եւ շուտ ժամանել մարզադաշտ՝ ավելորդ կուտակումներ
չստեղծելու ու անհարկի դժվարություններ չառաջացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել