Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԽՄԱՏԻ

Հոկտեմբեր 08,2005 00:00

ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐՈՒՄ Արգենտինայի Սան-Լուիս քաղաքում շախմատի «թագի» համար պայքարող աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերներին՝ չեմպիոնին որոշելու համար մնաց վեց տուր: Երեկ հայտարարված երկրորդ հանգստյան օրից հետո նրանք այսօր կրկին նստեցին խաղատախտակների առջեւ: Ութերորդ տուրում բուլղարացի Վեսելին Տոպալովը այս անգամ բավարարվեց Պետեր Լեկոյի հետ միավորը կիսելով ու պահպանեց մրցակիցների նկատմամբ ունեցած 2 միավորի առավելությունը: Այն կրճատելու առիթը բաց թողեց Պյոտր Սվիդլերը: Նա խաղաղ արդյունք գրանցեց Մայքլ Ադամսի հետ: Իսկ ահա Ալեքսանդր Մորոզեւիչը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը, այս անգամ Ռուստամ Կասիմջանովի նկատմամբ: Կարեւոր միավոր վաստակեց նաեւ Վիշվանաթան Անանդը, որին անձնատուր եղավ Յուդիթ Պոլգարը: Իններորդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակում մասնակիցները դասավորվել են հետեւյալ հերթականությամբ. 1. Վեսելին Տոպալով՝ 7,0, 2. Պյոտր Սվիդլեր՝ 5,0, Վիշվանաթան Անանդ՝ 4,5, 4-5. Պետեր Լեկո, Ալեքսանդր Մորոզեւիչ՝ 4,0-ական, 6. Ռուստամ Կասիմջանով՝ 3,0, 7. Մայքլ Ադամս՝ 2,5, 8. Յուդիթ Պոլգար՝ 2,0: Իսկ Ստեփանակերտում ընթացող շախմատի միջազգային մ-ցաշարը հատեց հասարակածը: «A» եւ «B» մրցաշարերում մասնակիցները խաղացել են հինգ տուր: ՖԻԴԵ-ի դասակարգմամբ 17-րդ կարգ ունեցող «A» խմբի առաջատար գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը սպիտակներով առավելության հասավ Իվան Սոկոլովի նկատմամբ, երկրորդ տեղում ընթացող Լեւոն Արոնյանը պարտության մատնեց Բու Կսանժիին, Վիկտոր Բոլոգանը անձնատուր եղավ Հիկարու Նակամուրային, իսկ Կարեն Ասրյան-Վասիլի-Իվանչուկ, Բարտլոմեյ Մաչեյա-Ալեքսեյ Դրեեւ պարտիաները խաղաղ ելք ունեցան: Հինգ տուրից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի. 1. Աշոտ Անաստասյան՝ 4,0, 2. Լեւոն Արոնյան՝ 3,5, 3. Բու Կսանժի (Չինաստան)` 3,0, 4-7. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Կարեն Ասրյան, Բարտլոմեյ Մաչեյա (Լեհաստան)` 2,5-ական, 8. Իվան Սոկոլով (Հոլանդիա)` 2,0, 9. Ալեքսեյ Դրեեւ (Ռուսաստան)` 1,5, 10. Վիկտոր Բոլոգան (Մոլդովա)` 1,0: Երեկ վեցերորդ տուրում Անաստասյանը հանդիպեց Կսանժիին, Նակամուրան՝ Իվանչուկին, Բոլոգանը՝ Սոկոլովին, Ասրյանը՝ Դրեեւին, Մաչեյան՝ Արոնյանին: «B» խմբում, որն իր կարգով համապատասխանում է ՖԻԴԵ-ի 11-րդ կարգին, հինգ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4,0-ական միավորով գլխավորում են Սերգեյ Գրիգորյանցն ու Էրվին Լամին: Այնուհետեւ ըստ հերթականության գալիս են. 3. Տիգրան Պետրոսյան՝ 3,5, 4-5. Եվգենի Սվեշնիկով, Արսեն Եղիազարյան՝ 3,0-ական, 6-7. Բենիամին Գալստյան, Ռայ Տիշբիրեկ՝ 2,5-ական, 8. Արթուր Չիբուխչյան՝ 1,5, 9-10. Կատերին Լախնո, Ժոզե Մանուել Մարտինեզ Լոպեզ՝ 0,5-ական: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել