Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԿՈՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

Օգոստոս 09,2007 00:00

\"\"

80-ամյա ամերիկահայ նկարիչ եւ կոլեկցիոներ Մարկոս Գրիգորյանի վերջին այցը հայրենիք բոլոր իմաստներով անհաջող էր: Նախ՝ նա այդպես էլ չկարողացավ տեղ գտնել Հայաստան բերած իր՝ Միջին Արեւելքի թանգարանի եզակի հավաքածուի համար («Առավոտ», 03.08.07): Իսկ երկու օր առաջ նա ավազակային եւ շատ դաժան հարձակման էր ենթարկվել, որի մասին տեղեկացրել ենք երեկվա համարում: Երեկ հայտնի դարձավ, որ պարոն Գրիգորյանը ենթարկվել էր վիրահատության. բժիշկները նրա գլխին 8 կար են դրել եւ մեկ կար՝ շուրթերին: Հիշեցնենք, որ նախորդ օրը երկու դիմակավորված անձինք գիշերվա ժ. 2-ին մուտք էին գործել Զուրաբյան փողոցում գտնվող նրա բնակարանը, կապել էին նրան աթոռին եւ դաժանաբար ծեծել: Նկարչից գողացել էին ոչ միայն այդ պահին գտնված 400 դոլարը, այլեւ ԱՄՆ մեկնելու տոմսը (պիտի մեկներ հոկտեմբերին), բանկային քարտերը: Մ. Գրիգորյանի վրա ավազակային հարձակման մասին տեղյակ է պահվել հանրապետության նախագահին եւ ոստիկանապետին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել