Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԴԻՍՈՆ

Հունիս 03,2008 00:00

Իմ չիրականացած հույսերն ու անավարտ երազներն ամփոփված են թոռնիկիս մեջ։ Նրա լուսավառ աչքերում կարոտի շողն է՝ հայրենիքի համար իր կյանքը նվիրաբերած հորեղբոր հանդեպ։ Հորեղբայր, որը կդառնար նրա լավագույն ընկերը, նեցուկն ու հենարանը։ Այդ պակասը մեծ սիրով ու հոգածությամբ լրացրեց Հովհ. Շիրազի անվան թիվ 169 դպրոցը… Դպրոց, որն իր երեսնամյա տարեգրության ընթացքում կրթել ու դաստիարակել է բազում սերունդներ։ Այսօր դպրոցը «մեծ կյանք» է ճանապարհում նաեւ իմ թոռնիկին՝ Արայիկ Մանուկյանին, որը, հաստատ համոզված եմ, կշարունակի հորեղբոր կիսատ գործերը, կդառնա հայրենիքի համար արժանի քաղաքացի, կյանքում կապրի ազնիվ ու շիտակ…Եվ այլ կերպ չի էլ կարող լինել… Չէ՞ որ նրա հոգում բարության, հայրենասիրության, մարդասիրության սերմերը շաղ է տվել Շիրազի անվան թիվ 169 դպրոցը։Ուրեմն՝ հազար անգամ շնորհակալ ենք կրթօջախի բոլոր ուսուցիչներից, որ այսօրինակ նվիրական գործը կատարում են մեծ սիրով։ Նրանք սրտի խորքում շատ հանգիստ են. չէ՞ որ վաղվա օրը կերտողները՝ մեր մատաղ սերունդը, ստացել է հոգեւոր այնպիսի սնունդ, որ լիուլի բավական է հասարակության համար արժանի մարդ դառնալուն… Մանկավարժական համախումբ կոլեկտիվի աշխատանքների լավագույն գնահատականը նրա սաների հետագա ձեռքբերումներն ու հաջողություններն են։ Իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել նաեւ կրթօջախի տնօրեն Ս. Կիրակոսյանին, որն ապրում է յուրաքանչյուր սանի կյանքով, ուրախանում նրա նվաճումներով եւ տխրում՝ եթե առիթ կա։ Շնորհակալ ենք Ձեզ, սիրելի տնօրեն, շնորհակալ ենք Ձեր մարդկային հատկանիշների ու Ձեր սիրառատ սրտի համար։Մենք սիրում ենք Ձեզ, Դուք այդ սերը վաստակել եք… Մենք հպարտանում ենք Ձեզնով… Դուք մեզ համար բարության չափանիշ եք, մայրության խորհրդանիշ, հարգարժան մանկավարժ…ՌՈԶԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ Զոհված ազատամարտիկի ծնող, Աերացիա թաղամասի բնակիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել