Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ԲՈԼՈՐԻ ՇԱՀՆ Է

Սեպտեմբեր 26,2008 00:00

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր համաժողովում եւ անդրադարձավ, մասնավորապես, ղարաբաղյան խնդրին. «Ամիսներ առաջ այս շենքի պատերից ներս քվեարկության մասնակցած 146 երկրներից ընդամենը 39-ի «կողմ» ձայնով մի բանաձեւ ընդունվեց, որը որոշակի առնչություն ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի դրվագներից մեկի հետ: Խորն արմատներ ունեցող, ցավալի եւ արյունոտ զարգացումներ ապրած, խաղաղ հանգուցալուծմանը միտված մեծածավալ ջանքեր ստացած, բարդ եւ զգայուն հիմնախնդրին առնչվող որոշում կայացվեց հենց այնպես, մեծամասամբ կողմերից մեկին զորակցելու շահադրդմամբ: Իսկ արդյունքը շատ եւ շատ կանխատեսելի էր՝ պատերազմի հռետորության նոր ալիք Ադրբեջանում, կեղծ դափնիներ՝ քաղաքական շահարկումներում եւ այլն:

Բայց մի՞թե իրականում այս որոշումը արջի ծառայություն չէր հենց նույն Ադրբեջանին: Ես հուսով եմ, որ Ադրբեջանի իրական շահն էլ ոչ թե խնդրի առանձին հատվածների վերաբերյալ տարաբնույթ միջազգային որակումներն են, այլ խաղաղ եւ համալիր հանգուցալուծումը: Ճիշտ այնպես, ինչպես եւ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի Հանրապետության շահն է դա: Հենց դրան է ուղղված Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող հայտնի գործընթացը, եւ կարծում եմ, որ հենց այդ գիտակցությամբ էր, որ ՄԱԿ-ի անդամ երկրների շուրջ 4/5-ը չպաշտպանեց բանաձեւը: Տեսե՛ք, ինչպես քվեարկեցին ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ռուսաստանը ղարաբաղյան հիմնախնդրի եւ նրա հանգուցալուծման գործընթացի վերաբերյալ, թերեւս, ամենատեղեկացված երկրները:

…ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ մենք կարգավորման լուրջ ճանապարհ ենք արդեն անցել. մի՞թե հնարավոր չէ գոնե նոր խոչընդոտներ չստեղծել այդ գործընթացի համար, մի՞թե բոլորիս նպատակը չէ, որ հայ եւ ադրբեջանցի մանուկների համար էլ տարածաշրջանում հառնի կապված փողով ատրճանակի խորհրդանշական արձանը: Հավատացնում եմ ձեզ՝ այդ մանուկներն արժանի են դրան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930