Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլ 16,2009 00:00 Share

Ֆրանսիան կոչ է անում սահմանափակել ընդլայնումը

Եվրոպական գործերով Ֆրանսիայի պետքարտուղար Բրյունո լե Մերը կարծիք է հայտնել, որ Արեւմտյան Բալկանյան երկրների՝ ԵՄ ընդունելուց հետո պետք է կանգ առնել եւ կենտրոնանալ ինստիտուտների ամրապնդման գործի վրա: Ինչպես հաղորդում է ՌԻԱ- Նովոստին, այսօրվա դրությամբ ԵՄ անդամ թեկնածուի պաշտոնական կարգավիճակ ունեն Խորվաթիան, որը կարող է անդամակցել այդ կազմակերպությանը 2010 կամ 2011 թվականներին, ինչպես նաեւ Թուրքիան, որի ընդունմանը դեմ են ԵՄ ազդեցիկ երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան ու Գերմանիան:

Փորձագետների կարծիքով, ԵՄ-Թուրքիա բանակցությունները կարող են ձգվել 10-15 տարի: Այս տարվա փետրվարին թեկնածու դառնալու հայտ է ներկայացրել Չեռնոգորիան, որի ճակատագիրը, սակայն, առայժմ պարզ չէ: Ալբանիան իր հերթին այս ամսվա ընթացքում նույնպես պատրաստվում է նման հայտ ներկայացնել: Նախատեսվում է, որ նման քայլեր կձեռնարկեն նաեւ Սերբիան ու Բոսնիա-Հերցեգովինան: Տեսականորեն եվրոպական հեռանկարներ ունի նաեւ Կոսովոն, սակայն վերջինիս անկախությունը հրաժարվում են ճանաչել ԵՄ անդամ Ռումինիան, Սլովակիան, Հունաստանը, Կիպրոսը եւ Իսպանիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930