Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդիկ վախենում են

Մայիս 02,2009 00:00

Գիտականորեն ապացուցված փաստ է այն, որ տղամարդիկ ավելի շատ են վախենում ծերանալուց, քան կանայք: Չնայած ենթադրվում է, որ պետք է հակառակը լիներ, բայց այդպես չէ: Ամեն դեպքում, եթե կանայք վախենում են նրանից, որ տարեցտարի խամրում է իրենց գեղեցկությունը, ապա տղամարդիկ հայտնվում են դեպրեսային իրավիճակների մեջ՝ նույնիսկ այն մտքից, որ տարիների ընթացքում իրենց մոտ թուլանալու է սեռական բավարարվածություն ստանալն ու պարգեւելը: Գիտնականները պարզել են, որ դեպրեսիայի մեջ ընկած տղամարդկանց այդ վիճակից դուրս բերելն ավելի դժվար է, քան կանանց: Ըստ հետազոտությունների, տղամարդիկ ավելի խոցելի են, քան կանայք, հատկապես այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է սեռական հարաբերություններին: Օրինակ, եթե կանանց մոտ սեռական կյանքով ապրելն այնքան էլ լավ չի ստացվում, վերջիններս դրան այդքան էլ ցավագին չեն վերաբերվում, իսկ երբ տղամարդիկ են սեքսում անհաջողություններ ունենում՝ նրանց հուզմունքը հոգեկան խանգարման է հասնում: Այս իրավիճակում հայտնված տղամարդկանց թվում է, թե իրենք կնոջ մոտ նվաստացուցիչ վիճակում են, անպիտան են, ու իրենց զուգընկերը կամ օրինական կինը շուտով իրենց կլքեն: Բայց պետք չէ այդպես հիվանդագին վերաբերվել սեռական կյանքում ունեցած անհաջողություններին, որովհետեւ, ըստ սեքսոլոգների, դա հիվանդություն չէ, ու նման բան կարող է պատահել յուրաքանչյուր առողջ մարդու հետ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել