Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԴՈՒ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՍՏ ՍԻՐԵԼԻ ԾԱՂԿԻ

Մայիս 05,2009 00:00

Ծաղիկների կախարդիչ շնորհը նրանց գեղեցկությունն է, իսկ գեղեցիկը միշտ հրաշքներ է գործում: Ամեն ոք, հարաբերվելով բնության այս հիասքանչ «էակների» հետ, դառնում է ավելի բարի, քնքուշ, հոգեպես հարուստ… Իսկ գիտեի՞ք, որ ծաղիկները միեւնույն ժամանակ մարդկանց միջեւ փոխհարաբերությունների լավագույն միջնորդներն են։ Ծաղիկները անընդմեջ ուղեկցում են մեզ մեր կյանքում՝ նվիրելով ուրախություն, մարմնավորելով սեր եւ ուշադրություն: Մարդիկ հաճախ օգտվում են ծաղիկների մեղմ, վստահելի, ռոմանտիկ լեզվից՝ առանց խոսքերի բացատրվելու համար…

Ապացուցված է, որ ծաղիկները շատ բան կարող են ասել մարդու մասին, եւ պատահական չէ, որ մեզնից յուրաքանչյուրը նախընտրում է այս կամ այն ծաղիկը, իսկ մեկ ուրիշը՝ անտեսում կամ չի սիրում: Այստեղ հարցը բույրը չէ, ոչ էլ երանգը կամ ձեւը, այլ՝ հոգեհարազատ լինելը: Հիմնվելով այն հանգամանքի վրա, թե ինչ ծաղիկ է նախընտրում մարդը՝ կարելի է դատել նրա բնավորության մասին: Եվ այսպես.

Կակաչ.- Բարակ ոտիկի վրա կանգնած ակնահաճո այս բաժակը զարմանալիորեն ճկուն եւ պլաստիկ խառնվածքների տեր ծաղիկ է: Նա չի ճկվում կյանքի դժվարությունների ազդեցության ներքո եւ ուժեղ էներգետիկ պոտենցիալ ունի: «Կակաչը» թեթեւ է շփումներում, սակայն ոչ ոք չգիտի նրա իրական ծրագրերի ու մտահղացումների մասին. իր պարզությամբ հանդերձ՝ նա մարդ-հանելուկ է: Ակնհայտ է մի բան՝ հոգու խորքում նա միշտ ավելի բարվոք կյանքի հույս է փայփայում: Այդ անմար հավատն է նրան ուժ հաղորդում, որպեսզի կանգուն մնա կյանքի մատուցած դառնությունների դեմ ու ժամանակ առ ժամանակ բավարարվի քչով: Կակաչ սիրող կինը շատ եռանդուն է, մեծ կարծիք ունի իր մասին: Պետք չէ շատ ջանք գործադրել նրա կողմից ընդունված լինելու համար: Այդպիսի կանանց ամուսինները, որպես կանոն, դժբախտ են լինում:

Մեխակ.- Բազմանշանակ ծաղիկ է. մի կողմից պաշտոնական, գործարքային, իսկ հաճախ այն նախընտրում են դիվանագիտական եւ ֆորմալ փոխհարաբերությունների վարպետները, որոնք ձգտում են ամեն կերպ թաքցնել իրենց էությունը: Մյուս կողմից՝ մեխակն իր բարակ, ամուր ոտիկով ու սեթեւեթող ծաղկաբույլով, ինչ-որ հրապուրիչ բան ունի իր մեջ: Պատահական չէ, որ այս ծաղիկը գերադասող մարդիկ հաճախ իրենց շփումներից առավելագույն օգուտ քաղող հմուտ խաբեբաներ են: Միեւնույն ժամանակ, մեխակի պես շիտակ խառնվածք ունեցող մարդ դժվար է գտնել: Այդ հատկանիշը շրջապատողներին բոլորովին դուր չի գալիս: Ցավոք, «մեխակն» իրենը պնդում է նույնիսկ այն դեպքում, երբ ուժն իր կողմից չէ: Այս ծաղիկը դուր է գալիս նաեւ իրատես, աբստրակտ մտքերով իրենց գլուխը չծանրաբեռնող մարդկանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել