Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԻՆԱԿ՝ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՄԱՐ

Մայիս 06,2009 00:00

Երեկ Թեքեյան մշակութային կենտրոնը կազմակերպել էր սփյուռքահայ ականավոր բանաստեղծ, արձակագիր, Մեծ եղեռնի նահատակ Ռուբեն Սեւակի հիշատակին նվիրված ցերեկույթ:

Մայր աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ասաց. «Օրեր առաջ հիշում եմ՝ քննարկում էր ծավալվում մեր հասարակության մեջ, պարզաբանելու համար, թե հասարակության մեջ ովքե՞ր են էլիտայի ընտրանուն պատկանում: Ռուբեն Սեւակի հիշատակի օրվան նվիրված այս միջոցառումը ինձ համար այդ հարցադրումի պատասխանն է: Ասում են, որ 15 թվականին՝ եղերական դեպքերի ընթացքին, իրեն խոստացվում է կյանքը խնայել, եթե իսլամ ընդունի եւ ամուսնանա մահմեդական կնոջ հետ: Տաղանդավոր բանաստեղծը հրաժարվում է այդ առաջարկից՝ նախընտրելով իր հայրենիքի, ազգի հոգեւոր, բարոյական, մշակութային միջավայրից չհեռանալ՝ անգամ կյանքը կորցնելու գնով: Սա չափազանց տիպական եւ խրախուսելի մի օրինակ է ժամանակի տիրակալների, նոր սերնդի համար»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հրավերով Հայաստանում է նաեւ Ռ. Սեւակի եղբորորդի, շվեյցարաբնակ հայ բարերար Հովհաննես Չիլինկիրյանը: Նա մեր երկիր է ժամանել հատուկ նպատակով: «Ցանկանում եմ այստեղ հիմնել Ռուբեն Սեւակի հիշատակի տուն: Դեռ վաղուց կար մտահղացում ստեղծել հիշատակի տուն: Իմ կողմից առաջարկ-նամակ ուղարկվեց Հայաստան՝ թանգարանի նախաձեռնության մասին, սակայն զանազան ձեւերով մերժվեցավ: Այդ պատճառով էլ իմ տան մեջը՝ Նից քաղաքում ստեղծեցինք Ռուբեն Սեւակի հիշատակի տուն»,- պարզաբանեց պարոն Չիլինկիրյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել