Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՍԿՍՎԻ ԻՆՏԵՆՍԻՎ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Օգոստոս 08,2009 00:00

\"\"

Այն բանից հետո, երբ ղարաբաղյան հակամարտության կողմերը հիմնարար սկզբունքներում համաձայնության կգան, կսկսվի ինտենսիվ գործընթացը, որը կտեւի մի քանի ամիս եւ կբերի խաղաղության համաձայնության:

Այս մասին երեկ, «Եվրոֆորում-Հայաստան» կոնֆերանսի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:

Նա նշեց, որ բանակցությունների գործընթացում 2004 թվականից արձանագրվել էր էական առաջընթաց, որը ընդհանուր կոնցեպցիաների հարթություններից տեղափոխվեց խաղաղության համաձայնության կոնկրետ շրջանակների դաշտ: Նա նշեց, որ երկու երկրների նախագահներն էլ պատրաստ են բազային սկզբունքները համաձայնեցնելուն:

Նա ընդգծեց, որ համաձայնության միակ ճանապարհը խաղաղ բանակցությունները շարունակելն է: «Ռազմական գործողությունների սպառնալիքները տվյալ պահին ոչ մի օգուտ չեն տա: Պարտված կողմը չի ների պարտությունը, եւ իրավիճակը կսկսի զարգանալ շրջանաձեւ: Դրա համար էլ, հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանքներ չկան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31