Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոզի գրիպի» պատվաստանյութը՝ սեպտեմբերին

Օգոստոս 08,2009 00:00

H1N1 վիրուսի դեմ առաջին պատվաստանյութը պատրաստ կլինի սեպտեմբերին: Ըստ «7օր.am»-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պատվաստանյութերի պատրաստման նախաձեռնության տնօրեն Մերի-Պաուլ Կիենը վստահեցրել է, որ պատվաստանյութի պատրաստման աշխատանքներն ընթանում են ծրագրված ժամկետների շրջանում: Հենց այս տվյալների հիման վրա ԱՀԿ-ն կորոշի պատվաստման գործընթացի կարգը՝ որքան պատվաստանյութ է անհարժեշտ H1N1 վիրուսը կանխարգելելու համար, ինչպես նաեւ կընտրվի մարդկանց այն խումբը, որն առաջինը պետք է պատվաստվի:

Չնայած դրան, աշխարհում շարունակվում է այս վիրուսի տարածումը: «Խոզի գրիպի» տարածման պատճառով Իրանում օգոստոսի 22-ից մինչեւ սեպտեմբերի 19-ը, մահմեդականների համար պասի ամսի՝ Ռամադանի ընթացքում, արգելվել են ուխտագնացությունները՝ Սաուդյան Արաբիայում գտնվող մահմեդական սրբավայրեր: Սա Իրանի առողջապահության նախարարությունը պայմանավորել է նրանով, որ ցանկանում է վերահսկել «խոզի գրիպը»: Այս վիրուսի տարածման վտանգի պատճառով Վիետնամի իշխանություններն էլ որոշել են փակել Հանոյի բոլոր դպրոցները: Վիետնամի առողջապահության նախարարության տվյալներով, երկրում «խոզի գրիպով» վարակվել է մոտ 1000 մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել