Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՆՇՈՒՄ ԵՆ

Օգոստոս 14,2009 00:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահների փոխարինման մասին լուրերի տարածումը տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով: «Արմինֆոյի» թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի քաղաքական հարցերի գծով ղեկավար Կիրո Մանոյանը: «Բանն այն է, որ, ամեն դեպքում, մարդկային փոխհարաբերությունները կարեւոր գործոն են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Եթե երեք համանախագահներից երկուսը փոխվում են, իսկ սպասվում է, որ Յուրի Մերզլյակովը նույնպես կփոխարինվի, ապա դա կդանդաղեցնի գործընթացը, քանի որ նոր համանախագահները պետք է ծանոթանան գործընթացի էությանը: Այդ համատեքստում համանախագահների փոխարինման մասին փոքր-ինչ վաղ տեղեկությունները նպատակ ունեն ճնշում գործադրել հակամարտող կողմերի նկատմամբ, որպեսզի կողմերն իմանան, որ մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը պետք է ընդունեն մինչեւ սեպտեմբեր, երբ տեղի կունենա երկու համանախագահների ենթադրվող փոխարինումը, այսինքն՝ մինչեւ գործընթացի դանդաղումը»,- ասել է Մանոյանը: Նրա տպավորությամբ, կողմերից ոչ մեկը համաձայն չէ մադրիդյան սկզբունքներին, բայց չի ցանկանում առաջինը հայտնել իր անհամաձայնությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել