Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս երեխա՝ 1 սենյակում

Օգոստոս 18,2009 00:00

\"\"«Ես էլ եմ սոված էղել, բայց երբեք աղբամանից ուտելիք չեմ վերցրել, իսկ էսօր իմացել եմ, որ աղջիկս՝ Մարիամը, տենց բան ա անում: Իրա հելունի ուսուցչուհին տեսել ա ու ինձ ասել, որ իրենք տենց էրեխեքի չեն ընդունում: Բա կարելի՞ ա, հազար անգամ ասել եմ, որ դրանից փորի մեջ ճիճու ա առաջանում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց 32-ամյա Սուսաննան: Նա իր 4 անչափահաս երեխաների հետ ապրում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի հանրակացարաններից մեկում: Ընտանիքը բնակվում է 1 սենյակում: Կնոջ խոսքերով, այդ սենյակում նրանք ե՛ւ քնում են, ե՛ւ հաց ուտում, ե՛ւ հյուր ընդունում. «Ամուսնուս \"\"ընտանիքը Ղարաբաղից է, ինքն այնտեղ է մեծացել: Հետո պարզվեց, որ հարբեցող է, մտածեցի՝ դե տղա ա՝ կփոխվի, բայց՝ չէ: Մի օր էլ իմացա, որ ամուսինս նաեւ էպիլեպսիկ հիվանդ է: Երբ ես տեսա իրան նոպայի պահին, շատ վախեցա. էդ վախից թոքերիս մեջ սկսեց ջուր հավաքվել: Աբովյանի հիվանդանոցում երկար բուժվեցի: Հիմա առողջությունս չի ներում, ի վիճակի չեմ աշխատել: Համ էլ, բա որ ես աշխատեմ՝ երեխաներիս ո՞վ պահի»:

Սուսաննայի երեխաներից երեքը դպրոցական են, իսկ 4-ամյա Սաթենիկը մանկապարտեզ է հաճախում: Սուսաննայի պատմելով, ամուսինը մի քանի ամիս առաջ մահացել է, որից հետո նա երեխաների հետ Արարատ քաղաքից տեղափոխվել է Սիսիան.«Փոքրուց ապրել եմ տատիկիս հետ, մայրս 2-րդ անգամ ամուսնացել ա Սիսիանում: Այդ պատճառով էլ ամուսնուս մահից հետո ինքը մեզ բերեց ստեղ: Դե, ապրում ենք էլի, մինչեւ մի լույս կբացվի: Շատ եմ ուզում իմ տունն ունենալ, որ հանգիստ ապրեմ, թե չէ՝ հիմա Սիսիանում եմ, վաղը՝ չգիտեմ ուր կլինեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել