Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՍՏ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԻ՝ ՎԱՏԻԿԱՆԸ ՉԻ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ՀԱՐՐԻ ՓՈԹԸՐԻ ՄԱՍԻՆ ԳՐՔԵՐԸ

Օգոստոս 18,2009 00:00

Ազդեցիկ կաթոլիկ գրող, հրապարակախոս Վիտտորիո Մեսսորին վերջերս «Corriere della Sera» թերթում լույս տեսած իր հոդվածում գրել է, որ կաթոլիկ եկեղեցին երբեք չի դատապարտել կախարդ Հարրի Փոթըրի մասին ֆիլմերն ու գրքերը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Հռոմի Հովհանես Պողոս Բ պապի հետ միասին «Հաղթահարել հույսի շեմը» գիրքը գրած եւ կաթոլիկ եկեղեցու կյանքի մասին մի շարք այլ բեսթսելլերների հեղինակ Մեսսորին հայտնել է, թե Վատիկանի «L\’Osservatore Romano» թերթում Հարրի Փոթըրի մասին ֆիլմաշարի վերաբերյալ վերջերս եղած դրական կարծիքը չի նշանակում, թե Հռոմեական կուրիայի վերաբերմունքը «փոքրիկ կախարդի» հանդեպ փոխվել է:

«Մեղքերի թողության» մասին խոսք չի գնում, քանի որ կաթոլիկ եկեղեցին երբեք չի «բանադրել», – ասել է լրագրողը՝ նկատի ունենալով Հարրի Փոթըրի մասին ֆիլմերն ու գրքերը:

Մեսսորին նշել է, որ Փոթըրի մասին գրքերի եւ ֆիմերի շուրջ բողոքները ծագել են պահպանողական եւ ավանդական կաթոլիկ շրջանակներում, որոնց համար Ջոան Ռոուլինգի վեպերը փոքրիկ կախարդի մասին առաջնորդում են «հակաքրիստոնեական գրքերի ցանկը»: Սակայն դա չի նշանակում, թե նման պաշտոնական դիրքորոշումը Սուրբ աթոռինն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել