Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ՝ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ

Օգոստոս 19,2009 00:00

\"\"Իրանը պատրաստ է առանց որեւէ նախապայմանի Արեւմուտքի հետ բանակցություններ վարել միջուկային խնդիրների շուրջ: Այդ մասին հայտնում է aysor.am-ը՝ վկայակոչելով «Reuters»-ին։

«Միջուկային հիմնահարցի շուրջ բանակցություններում Իրանի գլխավոր դիրքորոշումը քննարկումներն են առանց նախապայմանների»,- աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է «ՄԱԳԱՏԵ»-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Աշղար Սոլթանիեն։

Նշենք, որ ԱՄՆ եւ արեւմտյան մի շարք երկրներ մեղադրում են Իրանին խաղաղ միջուկային էներգակիրների արտադրության քողի տակ միջուկային զենքի արտադրության ծրագրերի իրականացման մեջ: Պաշտոնական Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ միջուկային ծրագիրը միայն բնակչությանն էլեկտրականությամբ ապահովելու համար է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել