Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քիչ էլ սպասենք

Օգոստոս 27,2009 00:00

Մինչեւ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կգտնի մեր ազգային հավաքականի համազգեստը կրելուն արժանի ֆուտբոլիստներին:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 5-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում աշխարհի գավաթի 2010 թվականի խաղարկության խմբային մրցաշարի շրջանակներում հյուրընկալելու է Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանուն:

Լրատվական գործակալությունները տեղեկացնում են, որ ապագա մրցակից թիմի գլխավոր մարզիչ Միրոսլավ Բլաժեւիչն այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար հրավիրելու է 23 ֆուտբոլիստի, որոնց անուններն արդեն հրապարակել է: Նրանք են:

Դարպասապահներ. Կենան Հասագիչ, Նեմանյա Սուպիչ, Աշմիր Բեգովիչ:

Պաշտպաններ. Էմիր Շապիչ, Ադնան Մրավաչ, Շանել Ջահիչ, Դամիր Միրվիչ, Բորիս Պանդզա, Սաֆետ Նադարեւիչ:

Կիսապաշտպաններ. Էլվեր Ռահիմիչ, Դարիո Դամյանովիչ, Սամիր Մուրատովիչ, Շեմիր Շտիլիչ, Սեյադ Սելիհովիչ, Միրալեմ Պյանիչ, Զվյեզդան Միսիմովիչ, Զլատան Բայրամովիչ, Սենիյադ Իբրիչիչ, Միրկո Հրգովիչ:

Հարձակվողներ. Էդին Ջեկո, Ադմիր Վլադավիչ, Վեդադ Իբիշեւիչ, Զլատան Մուսլիմովիչ: Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի 2010 թ. խաղարկության ընտրական մրցաշարի 5-րդ խմբում Հայաստանի հավաքականը միակն է, որ դեռ հաղթանակ չի տարել եւ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

1. Իսպանիա 6 6 0 0 13-2 18

2. Բոսնիա 6 4 0 2 18-7 12

3. Թուրքիա 6 2 2 2 6-5 8

4. Բելգիա 6 2 1 3 10-11 7

5. Էստոնիա 6 1 2 3 5-15 5

6. Հայաստան 6 0 1 5 3-16 1

Երեկ ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում էր, որ Հայաստան-Բոսնիա եւ Հերցեգովինա հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են: Հարավային եւ հյուսիսային տրիբունաների տոմսերի արժեքը 1500 դրամ է, արեւելյանինը՝ 3000, արեւմտյանինը՝ 5000 դրամ:

Սեպտեմբերի 4-ին «Միկա» ստադիոնում կայանալու է Եվրոպայի 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Հայաստան-Շվեյցարիա խաղը, որը սպասարկելու է Կիպրոսի մրցավարական բրիգադը՝ Լեոնտիոս Տրատուի գլխավորությամբ: Այստեղ էլ մրցակից թիմի ավագ մարզիչն արդեն կողմնորոշվել է թեկնածուների ընտրության հարցում: Ու կրկին մենք լռում ենք: Դրա համար էլ ստիպված ներկայացնում ենք միայն Շվեյցարիայի հավաքականի հավանական կազմը:

Դարպասապահներ. Ջեյսոն Լյուտվայլեր, Յան Սոմեր, Օլիվեր Կլաուս:

Պաշտպաններ. Գաետանո Բերարդի, Իգոր Դյուչիչ, Յոնաս Էլմեր, Ռոլֆ Ֆելտշեր, Միկել Մորգանելա, Դանիել Պավլովիչ, Ջոնաթան Ռոսինի, Ժենսերկիս Կուսունգա:

Կիսապաշտպաններ. Շկելզեն Գաշի, Սիմոնե Գրիպո, Օրհան Մուստաֆի, Վալենտին Շտոկեր, Ադիլսոն Տավարես, Սեբաստյեն Վյուրտրիխ:

Հարձակվողներ. Ալեսանդրո Կյարոկի, Ադրիան Նիկչի, Մարիո Գավրանովիչ, Ֆրանկ Ֆելտշեր, Մորենո Կոնստանցո, Մարկո Շյոնբախլեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել