Լրահոս
Օրվա լրահոսը

«FITCH»-ի գնահատականը եղանակ չի ստեղծում

Օգոստոս 28,2009 00:00

Հայաստանի համար «Fitch»-ի կողմից վարկանիշի նվազեցումը չպետք է մեծ ազդեցություն ունենա արտաքին փոխառություններ ներգրավելու հնարավորությունների վրա: Ըստ «Արմինֆոյի», «Fitch» վարկանիշային գործակալության կողմից Հայաստանի վարկանիշի 1% ցածրացումը այսպես է մեկնաբանել Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը: Նրա խոսքերով, հազիվ թե այդ փոփոխությունը էապես ազդի պետության կողմից արտաքին փոխառություններ ներգրավելու հնարավորությունների վրա: Ըստ Ն. Օմեսի, արտաքին վարկերի մեծ մասը Հայաստան է մտնում միջազգային ֆինանսական կազմակերպություններից եւ երկկողմ դոնորներից, այդ թվում՝ Եվրամիությունից եւ Ռուսաստանից, որոնց համար ֆինանսավորման նպատակով որոշում ընդունելը հազիվ թե կախված է «Fitch» վարկանիշում Հայաստանի գրաված դիրքից:

Հիշեցնենք, որ միջազգային հեղինակավոր «Fitch» վարկանիշային կազմակերպությունը մեր երկրի վարկանիշը «BB»-ից իջեցրել է «BB-»-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31