Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՄԵԴՈՎԻ ՄԱՀՎԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

Օգոստոս 28,2009 00:00

«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դիմել է Ադրբեջանի գլխավոր դատախազությանն ու արդարադատության նախարարությանը՝ օգոստոսի 17-ին քրեակատարողական հիվանդանոցում Թալիշյան մշակույթի կենտրոնի ղեկավար, «Թալիշի ձայն» թերթի գլխավոր խմբագիր Նովրուզալի Մամեդովի մահվան ճշգրիտ բացահայտման վերաբերյալ:

«Մենք կոչ ենք անում անհապաղ հետաքննություն կատարել Նովրուզալի Մամեդովի մահվան կապակցությամբ եւ համագործակցել Ադրբեջանի իրավապահների հետ՝ միջազգային պարտավորությունների կատարման համար: Ադրբեջանի իշխանությունների պարտքն է, որպեսզի դատապարտյալների մահվան պատճառները անհիմն ու չբացահայտված չմնան, քանի որ մենք համարվում ենք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից երկիր,- իրենց՝ Ադրբեջանի կառավարությանն ուղղված տեքստում նշում է Եվրոպայում իրավապաշտպան կազմակերպության ղեկավարը,- Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անհապաղ հետաքննություն կատարել քրեակատարողական հիմնարկներում՝ յուրաքանչյուր դատապարտյալի մահվան դեպքի կապակցությամբ»:

Նովրուզալի Մամեդովի դատապաշտպան Ռամիզ Մամեդովի, տեղական իրավապաշտպանների ասոցիացիայի եւ լրագրողների տեղեկություններով, գլխավոր խմբագրին քրեակատարողական բուժհիմնարկում պատշաճ բուժօգնություն չէր ցուցաբերվել եւ նա մահացել էր սրտի անբավարարվածությունից: «Human Rights Watch» կազմակերպությունը՝ գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը եւ արդարադատության նախարարությանը խնդրել է մեկնաբանել տվյալ միջադեպը, սակայն նրանք նշել են, որ իրենք ոչինչ չունեն ավելացնելու պաշտոնական հայտարարությանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31