Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՍԱՌԵՑՆԵԼ ԵԽԽՎ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Սեպտեմբեր 05,2009 00:00 Share

Ռուսաստանը մտադիր է դադարեցնել իր համագործակցությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ, եթե ԵԽԽՎ-ն Մոսկվային զրկի վրացական հարցում ձայնի իրավունքից: BBC-ի փոխանցմամբ, երեկ այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Կոնստանտին Կոսաչովը: Նրա ասելով, եթե ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության նկատմամբ պատժիչ միջոցներ ձեռնարկվեն, ինքը «կառաջարկի ԵԽԽՎ-ի հետ հարաբերություններում դադար վերցնել»: «Իմաստ չկա մասնակցել Վեհաժողովի նստաշրջաններին՝ չունենալով նրա որոշումների վրա ազդելու հնարավորություններ»,- եզրափակել է Կոսաչովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930