Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵԽԵՐԸ՝ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Սեպտեմբեր 11,2009 00:00

\"\"Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում երեկ բացվել է չեխ լուսանկարիչների՝ Արցախին նվիրված աշխատանքների ցուցահանդես: Չեխիայի լուսանկարիչների ֆեդերացիայի նախագահ Գարիկ Ավանեսյանը ծնունդով ղարաբաղցի է եւ այս տարվա մարտին համանման ու «Հնագույն երկիր Արցախ» խորագրով ցուցահանդես էր կազմակերպել Պրահայում:

Չեխ ղարաբաղցին մեկ անգամ չէ, որ գործընկերների հետ եղել է Ղարաբաղում եւ ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարել, թե նման ձեւով փորձում են աշխարհին ցույց տալ, թե ով է ղարաբաղցին, ինչպիսի երկիր է Ղարաբաղը: Ըստ լուսանկարիչների, պատերազմը շատ է ազդել Ղարաբաղի վրա, բայց ղարաբաղցին նույնն է մնացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930