Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԲԱԾ «ԱՎՏՈՏԵՍՈՒՉԸ» ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Հոկտեմբեր 01,2009 00:00 Share

\"\"«ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Նովոսիբիրսկում ձերբակալվել է այդ քաղաքի մի բնակիչ, որը հարբած վիճակում, ոստիկանության ավագ լեյտենանտի վերնաշապիկ ու սպորտային անդրավարտիք հագած փորձել էր քաղաքի բանուկ խաչմերուկներից մեկում կարգավորել երթեւեկությունը: Ձեռքի շարժումներով նա հրահանգել էր մեքենաների վարորդներին կանգնել, մյուսներին՝ շարժվել: Նրա «ջանքերի շնորհիվ» խաչմերուկը խցանվել էր: Ճանապարհային ոստիկանի դերը ստանձնած քաղաքացին ձերբակալվել էր ոստիկանության կողմից եւ բերման ենթարկվել շրջանի կենտրոնական ոստիկանություն, որտեղ խոստովանել էր, որ ոստիկանի վերնաշապիկը պատկանում է իր հետ նույն բնակարանում ապրող՝ ոստիկանության աշխատակից հանդիսացող իր հեռավոր ազգականին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031