Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ «պոռնոգոտիներ»

Հոկտեմբեր 02,2009 00:00

Ինտերնետում շուտով կստեղծվեն նոր .xxx գոտիներ՝ պոռնոկայքերի համար, եթե դոմեյններով զբաղվող համապատասխան միջազգային մարմինը նման որոշում կայացնի: Icann ամերիկյան կազմակերպությունը, որը զբաղվում է ինտերնետային կայքերի անվանումների կարգավորման համակարգով, մտադիր է ներքին քվեարկություն անցկացնել բարձր կարգի դոմեյնների անվանակոչման կանոնները մեղմելու վերաբերյալ եւ նոր անուն մտցնել:

Ըստ tert.am-ի՝ բարձր կարգի դոմեյնները, ըստ էության, ցանկացած կայքի վերջնամասն է, օրինակ՝ .com, .ru, .net եւ այլն: Նշենք, որ այսուհետեւ բարձր կարգի դոմեյնների անվանումների շարքում կարող են ի հայտ գալ .bank, .sport, .film անունները եւս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել