Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՈՒՀԵՐԸ

Հոկտեմբեր 10,2009 00:00

Հրապարակվել է QS World University Rankings 2009-ը, այսինքն՝ աշխարհի լավագույն համալսարանների վարկանիշային աղյուսակը: 200 լավագույնների աղյուսակը շարունակում է գլխավորել հանրահայտ ՀԵՔ կոչվող եռյակը՝ Հարվարդի, Եյլի, Քեմբրիջի համալսարանները, որոնք ավանդաբար համարվում են լավագույնը: Այս տարի այդ աղյուսակի 1-ին տեղում է Հարվարդի համալսարանը (ԱՄՆ), 2-րդում՝ Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա), 3-րդում՝ Եյլի (ԱՄՆ): Քեմբրիջն ու Եյլը 2008-ի համեմատ փոխատեղվել են, իսկ Հարվարդը մնացել է իր դիրքերում:

4-6-րդ տեղերում են բրիտանական երեք բուհեր՝ Լոնդոնի համալսարանական քոլեջը, Լոնդոնի կայսերական քոլեջը եւ Օքսֆորդի համալսարանը: Ընդ որում, վարկանիշային միավորներով, այս տարի վերջին երկու համալսարանները հավասար են եղել, այդ իսկ պատճառով աղյուսակում կա երկու 5-րդ տեղ՝ 6-րդ հորիզոնականի փոխարեն: 7-16-րդ տեղերը ԱՄՆ-ինն են՝ Չիկագոյի համալսարան, Փրինսթոնի համալսարան, Մասաչուսեսթի տեխնոլոգիական ինստիտուտ, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Կոլումբիայի համալսարան, Փենսիլվանիայի համալսարան, Ջոն Հոփքինսի համալսարան, Դյուկի համալսարան, Կոռնելի համալսարան, Սթենթֆորդի համալսարան: 17-րդ տեղում Ավստրալիայի ազգային համալսարանն է, 18-րդ տեղում՝ Կանադայի ՄաքԳիլի համալսարանը, 19-րդում կրկին ամերիկյան բուհ է՝ Միչիգանի համալսարանը, իսկ լավագույն 20-յակը եզրափակում է բրիտանական Էդինբուրգի համալսարանը (Շոտլանդիա):

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել