Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելքումյանը հաղթողների շարքում է

Ապրիլ 15,2010 00:00

\"\"Դուբայում ավարտվեց շախմատի շեյխ Ռաշեդ Բին Համդանի գավաթի ավանդական՝ 12-րդ խաղարկությունը:
Եզրափակիչ տուրում հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը սեւերով պարտության մատնեց Ադրբեջանի ներկայացուցիչ Էլթայ Սաֆարլիին եւ ինը հնարավորից վաստակելով 7,0 միավոր՝ եւս յոթ շախմատիստների հետ կազմեց հաղթողների ութնյակը: Սակայն լրացուցիչ գործակիցներով Մելքումյանը ի վերջո հանգրվանեց 6-րդ հորիզոնականում:
Սեւերով մեր մյուս հարեւանի՝ Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Շենգելիայի նկատմամբ առավելության հասավ նաեւ օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը: Սակայն վաստակած 6,5 միավորը նրան հնարավորություն տվեց միայն եզրափակելու առաջատարների տասնյակը:
Մեր հանրապետության մյուս երեք ներկայացուցիչները պայքարն ավարտեցին հետեւյալ տեղերում:
30. Տիգրան Քոթանջյան 5,5
41. Տիգրան Պետրոսյան 5,5
50. Գեւորգ Հարությունյան 5,0
Վրաստանը ներկայացնող Դավիթ Հարությունյանը նույնպես իր անվան դիմաց գրանցեց 7,0 միավոր եւ մրցաշարային աղյուսակում Հրանտ Մելքումյանից մեկ աստիճան ներքեւ տեղ գտավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել