Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրրանը»՝ 10 տարեկան

Ապրիլ 20,2010 00:00

Կամ տարեցները՝ նրա հյուրընկալ հարկի ներքո
«Առավոտը» տեղեկացրել էր,  որ 2000թ. Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյանների կողմից հիմնված «Օրրան» բարեգործական կազմակերպությունը երեկ դարձել է 10 տարեկան: Նշել էինք, որ այն այսօր նեցուկ է 90 երեխայի ու 60 տարեցի: 2000 թվականից ի վեր շուրջ 500 ծերեր են օգտվել «Օրրանի»՝ «Օժանդակություն տարեցներին» ծրագրից:

«Հարյուրամյակս
«Օրրանում» եմ տոնելու»

Անուշավան Եղիազարյանն «Օրրանի» ամենատարեց խնամառուն է: Նա արդեն 96 տարեկան է եւ 6-րդ տարին է՝ Հայրենական մեծ պատերազմի վետերանը հաճախում է «Օրրան», մասնակցում բոլոր միջոցառումներին եւ ոգեւորում մնացած օրրանցիներին: Ամիսներ առաջ Անուշավան պապիկը հիվանդացավ, ամեն օր  «Օրրանի» աշխատակիցներն այցելում էին  նրան, օգնում  դեղորայքով եւ սննդով: «Ձեզ նման թոռնիկներ ունեցողին մահ չկա, դուք ինձ այն աշխարհից հետ բերեցիք, որ 100-ամյակս «Օրրանում» տոնեմ»,- ծիծաղելով ասում է «Օրրանի» նահապետը՝ 96-ամյա Անուշավան Եղիազարյանը:

«Ե՛վ տուն ունեմ, ե՛ւ զավակներ»
7\"\"5-ամյա միայնակ անժառանգ թոշակառու Մերի Հայրապետյանը հարազատների խաբեության պատճառով կորցրել էր բնակարանը եւ ստիպված ապրում էր Երեւանի Ամիրյան փողոցի «Սթար» սուպերմարկետի աստիճանների վրա: Երբ «Օրրանի» աշխատակիցներն առաջին անգամ հանդիպեցին Մերի տատիկին, «Ես բոմժ չեմ, աղջիկ ջան, ուղղակի տուն չունեմ»՝ ներկայացավ նա:
«Օրրանը» տուն վարձակալեց Մերի տատիկի համար: Անհնար էր առանց հուզմունքի տեսնել նրա ուրախությունը:  Տունը կար, բայց այն լրիվ դատարկ էր. անգամ մահճակալ կամ աթոռ չկար: Մեկ ամսում «Օրրանի» բարերարների, կամավորների եւ աշխատակիցների ջանքերով Մերի տատիկի տունը կահավորվեց. մեկը հին մահճակալ բերեց, մյուսը՝ խոհանոցային պահարան, մի ծանոթ կին՝ բրդյա ներքնակ ու ծածկոց… Մերի տատիկը երջանիկ ու շնորհակալ է. «Ինչ համեղ են «Օրրանի» ապուրները,- ժպտալով ամեն անգամ կրկնում է նա:- Շատ գոհ եմ, քանի որ «Օրրանն» ինձ համ տուն տվեց, համ էլ զավակներ»:

«Ինձ ճանաչում եւ ողջունում են»
\"\"Աիդա Մնացականյանը  75 տարեկան այրի է: «Օրրան» գալով ամեն ինչ փոխվեց:  Ես սկսեցի երգել եւ պարել տարբեր միջոցառումների ժամանակ: Նաեւ ձեռք բերեցի նոր ընկերներ եւ  բարեկամներ, որոնցից մեկի հետ  մասնակցեցի «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված տաղանդ» նախագծին:  Ես ուրախությամբ եմ ողջունում հանդիսատեսներին, որոնք փողոցում ճանաչում են ինձ»,- պատմում է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել