Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի ու տաղանդավոր գեյերը

Ապրիլ 20,2010 00:00

\"\"Մոսկովյան մեծ իշխան Վասիլի 3-րդը (1479-1533) հոմոսեքսուալ ուղղվածություն ուներ: Իր առաջին կնոջը նա փակել էր մենաստանում, իսկ երկրորդ կնոջ՝ Ելենա Գլինսկայայի հետ միայն մերկ թիկնապահի ներկայությամբ էր կարողանում հարաբերություն ունենալ:

Վասիլիի որդին Իվան Ահեղն էր, որը հայտնի էր անկանոն կապերով եւ կանանց նկատմամբ մեծ սիրով, բայց ժամանակակիցների վկայությամբ՝ նա անտարբեր չէր նաեւ այն տղամարդկանց հանդեպ, որոնք կնոջ շորեր էին հագնում: Հատկապես նրան շատ մոտիկ էր Ֆյոդոր Բասմանովը, որը, քեֆերի ժամանակ կնոջ շորեր հագնելով, թագավորին միշտ ուրախացնում էր:
Մինչպյոտրյան ժամանակաշրջանում արվամոլությունը մեծ տարածում էր գտել, դրան երեւի միայն եկեղեցին էր ընդդիմանում: Քահանաներից մեկը՝ Ավվակումը, հրաժարվել էր վոյեվոդ Վասիլի Շերեմետեւի որդուն՝ Մատվեյին օրհնել, քանի որ վերջինս հայտնի էր անչափահաս տղաների հանդեպ իր  «սիրով»: Այդ մերժման  համար վոյեվոդը հրամայել էր Ավվակումին Վոլգան գցել:
Արվամոլության մեղքի համար առաջին պատիժը Պետրոս Մեծն է սահմանել: Անասունների, տղամարդը տղամարդու, ինչպես նաեւ անչափահասների հետ կապերի համար աքսոր էր նախատեսված:
Եկատերինա Երկրորդի որոշման մեջ 1767 թվից աքսորը կալանքով էր փոխարինվել:
Չնայած հալածանքներին՝ հոմոսեքսուալիզմը ոչ թե վերացավ, այլ ուղղակի ընդհատակ անցավ: Արդարադատության նախարար Իվան Դմիտրիեւը (1760-1837) իր ընդունարանում կանացի նրբությամբ եւ գեղեցկությամբ երիտասարդների էր ընդունում, որոնք իրենց շեֆի հետ մոտիկության շնորհիվ արագ առաջ էին գնում: Կոմս Սերգեյ Ուվարովը, ըստ հավաստի լուրերի, նույնպես նրանցից է եղել: Նրա հովանավորության շնորհիվ, ակադեմիայի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել էր շատ գեղեցիկ ու բացարձակ չկրթված կոմս Միխայիլ Դոնդուկով-Կորսակովը: Այդ պասիվ հոմոսեքսուալիստին իր ստեղծագործություններից մեկում ծաղրել է Պուշկինը:
Արվամոլությունը մեծ տարածում ուներ տղամարդկանց փակ ուսումնական հաստատություններում՝ կադետական ու յունկերական ուսումնարաններում: Այդ մասին Լերմոնտովն է բանաստեղծություններ գրել:
1832 թ. ընդունված նոր Քրեական օրենսգիրքը սոդոմիայի համար նախատեսվող պատիժը խստացրել էր: 995 հոդվածի համաձայն, տղամարդկանց միջեւ կատարվող անալային ակտը պատժվում էր բոլոր իրավունքների զրկումով, ունեցվածքի բռնագրավումով եւ Սիբիր 5 տարի աքսորով:  
Այդ ժամանակաշրջանի ամենահայտնի պատմությունը կապված էր կոմս Վլադիմիր Մեշչերսկու հետ, որը հոմոսեքսուալ կապի մեջ էր Ալեքսանդր Երկրորդի որդու՝ Նիկոլայի հետ: Վերջինս, չցանկանալով ամուսնանալ, ինքնասպանություն գործեց: Հոմոսեքսուալիստ է եղել նաեւ Չայկովսկին: Կոմպոզիտորը կրթությունը իրավաբանական ուսումնարանում է ստացել, որտեղի սովորողները հիմն էին հորինել այն մասին, որ սեքսն ընկերների հետ ավելի հաճելի է, քան՝ աղջիկների: Չայկովսկին հատկապես գիրուկներին էր սիրում, որոնցից էր նաեւ բանաստեղծ Ալեքսեյ Ապուխտինը, որի ստեղծագործության հիման վրա կոմպոզիտորը երաժշտություն է գրել:
1870-ականներին հասարակության մեջ մեծ ճանաչում ուներ բնագետ ու աշխարհագետ Նիկոլայ Պրժեւալսկին: Ամեն անգամ արշավի մեկնելիս՝ նա իր հետ նոր գեղեցկադեմ անչափահաս օգնական էր վերցնում:
Ալեքսանդր Երրորդի (1881-1894) օրոք այս  մեղքին  բազմաթիվ հայտնի մարդիկ էին տրվում՝ պաշտոնատար անձինք, բանաստեղծներ, դերասաններ եւ նույնիսկ մեծ իշխաններ: Կարծես մոդա դարձած լիներ: Մեծ իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչը նմանատիպ փակ ակումբ էր ստեղծել: Ամենահայտնի սոդոմիստներից էին նոր բալետի հիմնադիր Սերգեյ Դյագիլեւը, բանաստեղծներ Միխայիլ Կուզմինը եւ Նիկոլայ Կլյուեւը:
Ազգաբնակչությունը բավական վատ էր տրամադրված գեյերի նկատմամբ, նրանց ծեծում էին ու թալանում: Զոհերը հազվադեպ  էին ոստիկանություն դիմում, բազմաթիվ տաղանդավոր գեյերի կյանք է թունավորվել, նրանցից էին Գենադի Տրիֆոնովը, ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել