Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Համատեղ հավաք եւ կոչում

Ապրիլ 28,2010 00:00

Armchess.am-ը տեղեկացնում է, որ աշխարհում ամենաբարձր անհատական վարկանիշ ունեցող երկու հայ գրոսմայստերները՝ Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանն այս օրերին Երեւանում համատեղ կարճ ուսումնամարզական հավաք են անցկացնում: Նրանք նախապատրաստվում են առաջիկա կարեւորագույն մրցաշարերին: Կայքէջը հիշեցնում է, որ երկու գրոսմայստերները, որոնք նաեւ լավ ընկերներ են, մի քանի շաբաթ առաջ համատեղ հավաք են անցկացրել նաեւ Բեռլինում:

Նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ ՖԻԴԵ-ն օրերս կանանց վարպետի կոչում է շնորհել Հայաստանի չեմպիոնուհի եւ մեր օլիմպիական հավաքականի անդամ Անահիտ Խառատյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել