Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԵԼԻ ԽԻՍՏ ՀՈԴՎԱԾ

Ապրիլ 30,2010 00:00

\"\"

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ընտրեց խափանման միջոց կալանքը ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանի նկատմամբ (լուսանկարում): Հատուկ քննչական ծառայությունը նրան մեղադրանք է առաջադրել ոստիկանության բաժին տարված Վահան Խալաֆյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանք: Ի դեպ, այդ հոդվածը նախատեսում է 10 տարվա ազատազրկում, իսկ քաղաքացուն «ինքնասպանության հասցնելը»՝ 3:

Առայժմ «սուտ մատնության» հոդվածով մեղադրանք չի առաջադրվել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նկատմամբ, որը դեպքի հաջորդ օրը ասուլիսում հայտնեց, որ Խալաֆյանի նկատմամբ բռնություն չի եղել, մարմնին հետքեր չկան, եւ ըստ էության փորձ արեց քննությունն ուղղորդել «սխալ հետքի» վրա:

Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել