Լրահոս
Օրվա լրահոսը

BarCampArtsakh-ը մեկնարկեց

Օգոստոս 12,2010 00:00

Արցախում երեկ մեկնարկել է BarCampArtsakh 2010-ը՝ երիտասարդական ինտերակտիվ «ոչ կոնֆերանսը», որին մասնակցում են շուրջ 60 երիտասարդներ՝ Հայաստանից եւ Ղարաբաղից: ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբաբյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշեց, որ, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԼՂՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը համարվում է գերակա ճյուղ, իսկ Ղարաբաղում այս ոլորտում առավել քան կարեւոր է երիտասարդների ակտիվությունը՝ հատկապես տեղեկատվական պատերազմում հաղթանակ տանելու համար: «Պատերազմ հաղթահարած ժողովուրդը պետք է տեղեկատվական պատերազմում եւս հաղթանակ տանի: Մենք պարզապես իրավունք չունենք, զենքով հաղթանակ ենք տարել եւ ի՞նչ է՝ հաղթանակը պետք է զիջենք այստեղ այս խաղաղության պայմաններո՞ւմ, դա նույնիսկ անհեթեթ է հնչում»,- ասաց նախարարը: Ըստ news.am-ի, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի տնօրեն Վլադիմիր Գրիգորյանը եւս ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ շատ կարեւոր է տեղեկատվական պատերազմում հաղթանակ տանելը, այնպես անել, որ մեր բլոգերները ոչ մի բանով չզիջեն թուրքական եւ ադրբեջանական բլոգերներին: Դրան է ուղղված նաեւ BarCampArtsakh-ը.
«Ամենակարեւորն այն է, որպեսզի ոլորտը զարգանա եւ մեր բլոգերներն ավելի ակտիվ լինեն: Մենք նպատակ ունենք ակտիվացնել տեղեկատվական դաշտը, քանի որ գաղտնիք չէ, որ բավականին զիջում ենք մեր հարեւաններին հենց տեղեկատվական դաշտում։ Ինտերնետ մտնելիս, Ղարաբաղի մասին տեղեկություններ որոնելիս, թուրքական եւ ադրբեջանական կեղծ տեղեկություններ ենք ստանում, իսկ դա անընդունելի է»,- ասել է Վ. Գրիգորյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել