Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԼԱՆՔԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է

Օգոստոս 19,2010 00:00

«Առավոտի» տեղեկություններով, երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ եւս երկու ամսով երկարաձգվեց Արթուր Սուրենյանցի խափանման միջոց կալանքը: Մեր տեղեկություններով, վերջինս կասկածվում է անցյալ տարի «Վուայաժ» տաքսի ծառայության  տնօրենի սպանությունն իրականացնելու մեջ: Սպանությունը կատարելուց հետո Արթուր Սուրենյանցը գտնվում էր հետախուզման մեջ, իրավապահ մարմիններին ինքնակամ ներկայանալուց հետո նրա նկատմամբ հարուցվել էր քրգործ՝ սպանություն մեղադրանքով: Հիշեցնենք, որ Արթուր Սուրենյանցը նախկին վարչապետ, լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի քրոջ տղան է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել