Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալ-Քաիդայի» առանցքային «դեմքի» դեմ պատժամիջոցներ կկիրառվեն

Օգոստոս 26,2010 00:00

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ու ԱՄՆ-ն պատժամիջոցներ են կիրառելու «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման ենթադրաբար գլխավոր ֆինանսավորող Մուհամմեդ Աբդալլա Հասան Աբու ալ-Խայրայի նկատմամբ:
APA-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը: «Սեւ ցուցակում» հայտնված Սաուդյան Արաբիայի հպատակը «Ալ-Քաիդային» ֆինանսավորող առանցքային դեմքերից մեկն է եւ Ուսամա բեն Լադենի փեսան: Ամերիկյան գերատեսչությունից պարզաբանել են, որ Վաշինգտոնի ձեռնարկած քայլերը գործնականում նշանակում են, որ սառեցվելու են ալ-Խայրայի՝ ԱՄՆ-ի իրավազորության ներքո գտնվող բոլոր ակտիվները: Բացի այդ, Միացյալ Նահանգների քաղաքացիներին այլեւս արգելվում է որեւէ կապ, գործնական հարաբերություն ունենալ ալ-Խայրայի հետ: Համանման պատժամիջոցներ սկսել է կիրառել նաեւ ՄԱԿ-ի ԱԽ՝ «Ալ-Քաիդայի» եւ «Թալիբան» շարժման դեմ պատժամիջոցների կիրառման» հանձնաժողովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել