Լրահոս
Օրվա լրահոսը

Հարձակում Աբխազիայի փոխնախագահի դեմ

Սեպտեմբեր 24,2010 00:00

BBC-ի մատուցմամբ, լույս հինգշաբթի գիշերը անհայտ անձինք ականանետից գնդակոծել են Աբխազիայի Գուդաուտիի շրջանի Լիխնի գյուղում գտնվող Աբխազիայի փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբի (նկաում) առանձնատունը: Պետպաշտոնյան վիրավորվել է՝ վնասվածքներ ստանալով ձեռքի եւ ոտքի շրջանում: Անկվաբը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել: Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշի ասելով, փոխնախագահի դեմ մահափորձը «հանրապետությունում իրավիճակն ապակայունացնելու փորձ է»: Ինքը՝ Անկվաբը, «Ինտերֆաքսին» ասել է, թե իր ստացած վնասվածքները «միջին» ծանրության են:

Հիշեցնենք, որ սա Աբխազիայի փոխնախագահի դեմ իրականացված առաջին մահափորձը չէ: 2005թ. մարտ եւ ապրիլ ամիսներին նրա մեքենան գնդակոծվել էր ինքնաձիգերից: Երկրորդ մահափորձից հետո Անկվաբի «ջիփի» վրա հայտնաբերվել էր փամփուշտի 17 անցք, բայց փոխնախագահը չէր տուժել. ոտքից վիրավորվել էր միայն նրան ուղեկցող մեքենայի վարորդը: 2007-ի հուլիսին նրա ծառայողական մեքենան գնդակոծվել էր ականանետի արկից, Անկվաբը մի քանի բեկորային վնասվածքներ էր ստացել: Հիշյալ մահափորձերից որեւէ մեկը, սակայն, մինչ օրս էլ չի բացահայտվել: Հայտնի չեն նաեւ դրանց շարժառիթները: Անկվաբը Աբխազիայի փոխնախագահ է նշանակվել այս տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930