Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԾԱԾԱՆՎԵՑ ՀԱՅՈՑ ԵՌԱԳՈՒՅՆԸ

Սեպտեմբեր 24,2010 00:00

\"\"Մելինե Դալուզյանը դարձավ աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր եւ Հայաստանի կանանց ազգային հավաքականի հաշվարկին բերեց օլիմպիական 23 վարկանիշային միավոր:

Գյումրեցի մարզուհու մրցելույթը հայ մարզասերը դիտել է ուղիղ հեռարձակումով եւ գիտի, որ թե պոկում (112 կգ), թե հրում (139 կգ) վարժություններում եւ թե երկամարտում (251 կգ) Արտաշես Ներսիսյանի սանը արժանացավ բրոնզե մեդալի: Հայաստանի նման փոքր երկրի համար աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ունենալը լուրջ ձեռքբերում է: Սակայն արդյո՞ք դա էր Դալուզյանի ուժերի առավելագույն սահմանը: Եթե նայելու լինենք նրա՝ այդ օրվա հնարավորություններին, Մելինեն գրավեց իր արժանի տեղը: Բայց իրականում նա կարող էր նաեւ ավելին անել: Անթալիա ժամանելու երկրորդ օրվանից Մելինեն մարզիչներին բողոքում էր սրտխառնոցից, չէր կարողանում ոչ լիարժեք սնվել, ոչ էլ լիարժեք մարզվել: Արդյունքում, մրցումից մեկ ժամ առաջ կշեռքի ժամանակ նրա անձնական քաշը սովորականից պակասել էր մոտ 1,5 կիլոգրամով, ինչը ծանրամարտում կարեւոր խնդիր է: Ու պատահական չէր, որ մրցման ավարտին այստեղ գրեթե բոլոր մասնագետները զարմացած էին, որ հայաստանցի մարզուհին չկարողացավ կրկնել այս տարվա ապրիլին Մինսկում կայացած Եվրոպայի առաջնությունում բարձրացրած կիլոգրամները՝ 115+145

=360 կգ, ինչն Անթալիայում աշխարհի չեմպիոնի արդյունք կլիներ: Ի դեպ, այստեղ Մելինեի նախնական պատվերներն էին. պոկում՝ 110 կգ, հրում՝ 140 կգ:

Ինչեւէ, եղածն արդեն եղել է: Բայց չմոռանանք, որ աշխարհի այս առաջնությունն օլիմպիական վարկանիշային մրցում է ու այստեղ ամենակարեւորը հնարավորին չափ շատ թիմային միավոր վաստակելն է, ինչը մեր կանանց հավաքականը հաջող է կատարում:

Երեկ վաղ առավոտյան 85 կգ քաշային կարգում հանդես եկող ուրուգվայցի մեր հայրենակից Ալեն Ալեյանը պոկում վարժությունում ցույց տվեց 125 կիլոգրամ, ինչն Ուրուգվայի ազգային ռեկորդ է: Ալենի վերջին ամիսների մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ընդհանուր առմամբ գոհ է իր սանից: Նրա խոսքերով, Ալենն այս կարճ ժամանակում զգալիորեն բարձրացրել է իր արդյունքները, սակայն կարող է հասնել ավելիին, եթե ժամանակին զբաղվի ուսամկանի վնասվածքը բուժելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930