Լրահոս
Օրվա լրահոսը

Ինդոնեզիայի բանակը կզսպի՞ միջէթնիկ բախումները

Սեպտեմբեր 30,2010 00:00

Ինդոնեզիայի իշխանությունները բանակային գումարտակ եւ մի քանի հարյուր ոստիկաններ են գործուղել Բորնեո կղզի՝ միջէթնիկ բախումները ճնշելու նպատակով: BBC-ի փոխանցմամբ, դեռ Տարական քաղաքում տեղի երկու ժողովուրդների՝ դայակների եւ Ինդոնեզիայի այլ կղզիներից ներգաղթյալների միջեւ անկարգությունները անցած օրերին դարձել են երեք մարդու մահվան պատճառ:
Ադրբեջանի նախագահը կհանդիպի ՆԱՏՕ-ի ղեկավարի հետ
Հոկտեմբերի 1-ին տեղի կունենա Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: Ադրբեջանական Trend-ը, վկայակոչելով ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղար Ջեյմս Ապաթուրային, փոխանցում է, որ դա լինելու է ՆԱՏՕ-ի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության շրջանակում ավանդական հանդիպում, որի ընթացքում քննարկվելու են Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ գործնական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանելու է Թբիլիսի, որտեղ հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի եւ ԱԳ նախարարի հետ, նաեւ կմասնակցի Թբիլիսիում ՆԱՏՕ-ի գրասենյակի բացման արարողությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել