Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՁՈՒԿ, ՈՐԸ ԿՈԿՈՐԴԻԼՈՍ Է ՈՒՏՈՒՄ

Հոկտեմբեր 22,2010 00:00

Անգլիացի ձկնորս Ջերեմի Ուեյդն Կոնգո գետից որսացել է 1.5 մ երկարություն եւ 45 կգ քաշ ունեցող հսկայական մի ձուկ: Անգլիացի ձկնորսն 8 օր շարունակ փորձել է որսալ այդ հսկային եւ, ի վերջո, նրա բախտը բերել է: Հսկայական ձուկն ունի 32 շատ սուր ատամ: Եղել են դեպքեր, երբ այդ տեսակի ձկները հարձակվել են մարդկանց եւ նույնիսկ կոկորդիլոսների վրա:

Մինչեւ օրս շատ հազվադեպ ձկնորսներ են խիզախել որսալ այդ հսկային: Անգլիացի ձկնորսը հսկայի հետ լուսանկարվելուց հետո նրան բաց է թողել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել