Սյունիքում պատրաստվում են նոյեմբերի 11-ին տեղի ունենալիք ուրանի ծրագրի դեմ հանրահավաքին: «ԷկոԼուրին» հայտնել է նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը, որը «Էկոլոգիական անվտանգության ապահովում եւ ժողովրդավարության զարգացում» հ/կ ներկայացուցիչն է: Հանրահավաքի կազմակերպիչները մտադիր են ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի խուսափեն պրովոկացիաներից եւ քաղաքական անվանարկություններից: «Մենք բոլորս պաշտպանում ենք մեր սահմանադրական իրավունքը՝ լինել առողջ եւ ապրել առողջ շրջակա միջավայրում: Այստեղ ոչ մի քաղաքական մոտիվ չկա: Եթե Սյունիքի բնակիչները դեմ են ուրանի ծրագրին, ապա կառավարության այն որոշումները, որոնք վերաբերում են ուրանի ծրագրի իրականացման բոլոր ուղղություններին, պետք է հետ կանչվեն»,- ասել է Ա. Ղազարյանը:


















































