Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈՒՔ ԵՎ ՁԵՐ ԿՈՂԱԿԻՑԸ

Փետրվար 24,2011 00:00

Որքա՞ն մտերիմ եք դուք, արդյոք հե՞շտ եք հասկանում միմյանց, պարզեք այս թեստի միջոցով

1.Ինչ եք կարծում, ձեր կողակցին ի՞նչն է ստիպում շիկնել.
ա) ամոթի զգացումը-2,
բ) զայրույթը-1,
գ) վախը-3:
2. Փողոցում քայլելիս մի անծանոթ ձեզ շփոթելով իր մտերիմի հետ՝ մոտենում ու գրկախառնվում է ձեզ. ի՞նչ կանեք դուք. 
ա) կծիծաղեմ -1,
բ) հետ կհրեմ նրան -2,
գ) կհասկացնեմ, որ ուրիշի հետ է շփոթել-3:
3. Քնելուց առաջ կողակիցն ուզում է գիրք կարդալ, բայց ձեր քունը տանում է։ Դուք կխնդրեք, որ նա.
ա) ուղղակի չկարդա-3,
բ)  անհանգիստ շուռումուռ կգամ-1,
գ)  կհպվեմ նրան ու կփաղաքշեմ-2:
4. Ռոմանտիկ երեկույթին ի՞նչ կնախընտրեք խմել.
ա) թեյ-2,
բ) գինի-1,
գ) շամպայն-3:
5. Նկատում եք, որ ձեր կողակիցը ձեռքերը խաչել է կրծքին. ըստ ձեզ՝ ինչի՞ հետեւանք է դա.
ա) նա տխուր է -3,
բ)  բարկացած է – 2,
գ)  սպասում է, թե երբ կխոսեմ հետը-1:
6. Ձեր կարծիքով ի՞նչ մասնագիտության տեր կարող է լինել ձեր հավանած զուսպ արտաքինով, ակնոցով երիտասարդ կինը.
ա) բանկի ծառայող-3,
բ) ուղեկցորդուհի-1,
գ) օպտիկական խանութի վաճառողուհի-2:
Այժմ ամփոփեք արդյունքները:
Եթե հավաքել եք 6-10 միավոր, ապա դուք նախապաշարումներից զերծ եք եւ ունակ եք հասկանալու անգամ շարժումների լեզուն։ Այնուհանդերձ, ջանացեք ինքներդ ավելի հասկանալի լինել ուրիշներին եւ լրացուցիչ «վերծանման» անհրաժեշտութույն չստեղծել:
Եթե հավաքել եք 11-15 միավոր, ապա մարդկանց էությունն ընկալելու համար ձեզ մի խորաթափանց հայացքն էլ բավական է. «խոսքերն ավելորդ են» արտահայտությունն իսկը ձեր մասին է ասված:
Եթե ձեր միավորները 16-ից ավելի է, ապա հաճախ կարող եք չնկատել, երբ ինչ- որ մեկը փորձի սեւը որպես սպիտակ ներկայացնել։ Խուսափեք հապշտապ որոշումներ ընդունելուց եւ հաճախ վերանայեք սեփական տեսակետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել