Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖՖ նախագահի մտադրությունը

Մարտ 15,2011 00:00

\"\"Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Լրացուցիչ ժամանակ» հեռուստահաղորդման ժամանակ խոսել է Ֆրանսիայի «Պարի Սեն Ժերմեն» ակումբի դարպասապահ Ապուլա Էդիմա Բետեին Հայաստանի ազգային հավաքական վերադարձնելու իր մտադրության մասին: Հայաստանի ֆուտբոլային գերատեսչության ղեկավարն անհանգստացած է, որ մեր ընտրանու հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին հուսալի փոխարինող չունի եւ այդ բացը լրացնելու նպատակով մտադիր է մոտ օրերս մեկնել Փարիզ եւ փորձել 24-ամյա կամերունցուն համոզել վերադառնալ ու Եվրո 2012-ի՝ Ռուսաստանի հավաքականի հետ ընտրական հանդիպումից առաջ միանալ մեր հավաքականին, որից ժամանակին հեռացել էր Հայաստանի ֆուտբոլային չինովնիկների հետ լարված հարաբերությունների պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել