Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՂՈՊՏՉԻ ՓԱԽՈՒՍՏԸ ԿԱՍԵՑՎԵՑ

Մարտ 31,2011 00:00

\"\"Երեկ երեկոյան Կոմիտաս 63 շենքի մոտ, որը հայտնի է որպես ԱԼՄ-ի շենք, տեղի է ունեցել կողոպուտի փորձ: Նշված շենքի մոտ զբոսնելիս է լինում 40-45 տարեկան մի կին: Նրա վրա է հարձակվում երիտասարդը եւ պարանոցից պոկելով ոսկյա շղթան՝ դիմում փախուստի: Կինը սկսում է բղավելով օգնություն կանչել, այդ պահին նշված տարածքում իրենց ծառայությունը կատարող Արաբկիրի ՊՊԾ ոստիկաններին նա մատնացույց է անում փախչող երիտասարդին:
Հանցագործը կարողանում է փախչել մոտ 700-800 մետր, սակայն ոստիկաններին հաջողվել է բռնել նրան: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է կնոջ ոսկյա շղթան: Արդեն ոստիկանությունում պարզվում է, որ կողոպուտ կատարողը Արաբկիրի վարչական շրջանի բնակիչ 22-ամյա Աշոտ Պետրոսյանն է: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն հատկանիշներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել