«Հայկամարտության կողմերից մեկը՝ Ադրբեջանը, շահագրգռված չէ բանակցային գործընթացում առաջընթացի հարցում: Բաքուն այլ նպատակներ ունի. նա մտադիր է ձգձգել բանակցություններն այնքան ժամանակ, քանի դեռ ուժ գործադրելու առիթ չի ստեղծվել»,- «Արմինֆո»-ին ասել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Պատգամավորը գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակվող խորհրդակցությունների իրավիճակում Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հարցը պետք չէ ակտուալացնել: «Գտնում եմ, որ մենք բավարար համարձակություն չունենք ասելու, որ Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ միասին, այս բոլոր տարիներին միջնորդական առաքելություն է իրականացնում: Հայաստանը միջնորդում է, որպեսզի անմիջական բանակցութուններ սկսվեն ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ: Եվ նա իր դերը կկատարի այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտության իրական կողմերը՝Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը, ընդհանուր համաձայնության չեն հանգել»,- նշել է Վահրամ Աթանեսյանը:


















































